ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Թոփչյանական նոր ընթերցում

Թոփչյանական նոր ընթերցում
21.07.2022 | 07:28

Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում բացվել է Ստեփան Թոփչյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Տոհմիկ մտավորականների այս հրաշալի ճյուղը հանրությանը հայտնի է միանգամից մի քանի որակներում` գրականագետ, արվեստաբան, հրապարակախոս: ՈՒ որտեղ էլ գործել է, եղել է հետք թողնող, առանձնացել իր փայլուն վերլուծական գրչով, մտածողությամբ, խորքային զուգորդումներով:


Նկարչությունը Ստեփան Թոփչյանի համար եղել է պարզ հետաքրքրությունների ոլորտից, սակայն ինքնակրթմամբ, բնականաբար, նաև աստվածային շնորհով կարողացել է ստեղծել շրջապատը, բնությունը, մարդկանց իրեն տեսանելի գույներով ընկալելու, խորքը թափանցելու աշխարհը, որը կարող ես ընդունել, կարող ես և՝ ոչ, սակայն անտարբեր լինել չես կարող, քանզի դրանց վրա խոր անհատականության, բարձր ճաշակի մտավորականի ու էսթետի անջնջելի կնիքն է:


Ցուցադրության ներկայացված կտավների ընտրության հարցում իր խոշոր դերն է ունեցել անվանի գեղանկարիչ Խաչատուր Ազիզյանը, ով Ստեփան Թոփչյանի հետ շաղկապված է նաև ազգակցական կապերով: Նա համոզված է, որ թոփչյանական գեղարվեստը լուրջ ընթերցման կարիք ունի իզմերով արտահայտված իր բոլոր դրսևորումների մեջ, որովհետև դրանց առանցքում բարձր գեղագետն է, համակողմանի զարգացած մարդը, կյանքի փիլիսոփայության իր ընկալումն ունեցած արվեստագետը: Հենց սրա մեջ է Ստեփան Թոփչյանի յուրօրինակության ֆենոմենը:


Մարտին Հուրիխանյան

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 34998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ