«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

«Դարձել ենք բամբասանքների, ինտրիգների երկիր»

«Դարձել ենք բամբասանքների, ինտրիգների երկիր»
07.09.2013 | 15:15

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվանից օրեր անց սկսել են շրջանառվել թափուր մնացած պաշտոնի հավակնորդների մի քանի անուններ՝ Էդուարդ Միլիտոնյան, Հակոբ Մովսես, Կարինե Խոդիկյան, Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան: Նշվածներից հաջողվեց միայն կապ հաստատել Գուրգեն Խանջյանի և Լևոն Խեչոյանի հետ: Գուրգեն Խանջյանը, մեր հարցադրմանն, ի պատասխան, արձագանքեց. «Էս երկրի էդքան պրոբլեմները թողած, լրագրողներն ընկել, մի հասարակական կազմակերպության նախագահի պաշտոնի հա՞րցն են քննարկում: Մի անգամ չտեսա, որ մի նոր լույս տեսած գիրք էդքան մեծ հետաքրքրություն առաջացներ, էդքան խոսեին նրա մասին, ինչքան ԳՄ-ի մասին են խոսում: Դարձել ենք բամբասանքների, ինտրիգների երկիր: ԳՄ նախագահ, քարտուղար դառնալու հավակնություն չունեմ, որովհետև ինձ խորթ է ադմինիստրատիվ աշխատանքը: Իմ տեսակին այն օտար է»:

Լևոն Խեչոյանն էլ անբարոյական համարեց այդ մասին խոսելը, քանի որ նոր են Լևոն Անանյանին հողին հանձնել:

«Բացառվում է, ես երբեք չեմ ուզում ԳՄ նախագահ դառնալ»,- ասաց նա:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ