Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

«Տաշեղի» երևանյան համերգը

«Տաշեղի» երևանյան համերգը
18.07.2013 | 16:45

Հուլիսի 21-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Տաշեղը Երևանում» խորագիրը կրող համերգ:

«Տաշեղը» (A Splinter) Լոս Անջելեսում ստեղծված հեղինակային երգի և համամարդկային ֆոլկլորի (world music) միասնություն է` հայերեն և անգլերեն երգացանկով, կրում է տարբեր մշակույթների ազդեցությունը (Ասիայից Ամերիկա):
Երգերը հիմնված են իրական դեպքերի վրա, ընդգրկում են զանազան թեմաներ` սիրուց մինչև պատերազմ («Քարվաճառ», «Այցելիր», «Ճամփա», «Ախ, ինչ եղավ աղջիկներին»)։
«Տաշեղ» խմբի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար ամերիկաբնակ Աշոտ Թադևոսյանի կարծիքով` հեղինակային երգի սիրահարները մարդիկ են, ովքեր մտածելու, քննարկելու և տարբեր իրադրությունները նոր անկյուններից դիտելու ցանկություն ունեն, նրանք չեն բավարարվում նրանով, ինչ իրենց մատուցվում է` որպես մասսայական կամ «պոպուլյար» (փոփ) արվեստ։
«Տաշեղը Երևանում» համերգին կմասնակցեն երգիչ-երգահան Աշոտ Թադևոսյանը, Վահան Արծրունու խմբի և Lighthouse New Jazz Project-ի կիթառահար Վարդան Գասպարյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի հարվածային գործիքների վարպետ Էդուարդ Հարությունյանը, ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնտրաբասիստ Տիգրան Ոսկանյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ