Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Պավլիաշվիլու նոր երգը Երևանի մասին է

Պավլիաշվիլու նոր երգը Երևանի մասին է
17.06.2013 | 17:22

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին հունիսի 29-ին Երևանում կայանալիք համերգի ընթացքում կներկայանա հին ու նոր երգերով: Հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ Երևանի մասին, որի երաժշտության հեղինակը երգիչն ինքն է: Ի դեպ, հունիսի 29-ին Պավլիաշվիլու ծննդյան օրն է: Իր 49-ամյակը նա կնշի Երևանում:

Պավլիաշվիլին Մոսկվայում այս տարի բացել է երաժշտական ստուդիա, որտեղ երգեր է ձայնագրում, սկսել է աշխատել նոր ձայնասկավառակի վրա, որը երկրպագուներին կհանձնի այս աշնանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ