Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը
15.06.2013 | 09:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած նախագծերը՝ դրանց առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:

Անդրադառնալով Եվրոպական միության Գիտատեխնոլոգիական և ինովացիոն զարգացման «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության և ԵՄ-ի հետ գիտության ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրման հնարավորությունների մասին հարցին՝ վարչապետը կրկին հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը համապատասխան բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ:

Այնուհետև խորհուրդը քննարկել է Գիտության արդյունքների առևտրայնացման կենտրոնի ստեղծման նպատակա­հար­մարության և բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության բարձրացման իրավական հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան մարմիններին դրանց ուղղությամբ շարունակել քննարկումները և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Օրակարգի հաջորդ հարցով խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի նաև ՀՀ կառավարության հաստատմանը:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ