Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է
06.06.2013 | 13:13

Արամ Խաչատրյանի հոբելյանական միջոցառումների սկիզբը կազդարարվի Երևանում մեկնարկող մեծ արվեստագետի անունը կրող 9-րդ միջազգային մրցույթով:

Մրցույթի բացման հանդիսավոր արարողության ընթացքում իրենց կատարումներով կներկայանան 2007-ից միջոցառման պաշտոնական նվագախումբ հանդիսացող Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մենակատար, աշխարհահռչակ թավջութակահար Գոտյե Կապյուսոնը` Ֆրանսիայից:
Մրցույթին մասնակցում է թվով 26 թավջութակահար` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, եվրոպական երկրներից: Հայաստանից ունենք 5 մասնակից, ինչը, մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի խոսքով` լավ թիվ է, քանի որ գնալով պակասում են թավջութակահարները:
«Ֆինլանդիայից մինչև Ճապոնիա, Ղազախստանից մինչև ԱՄՆ, ամենուրեք կատարում են Խաչատրյանի գործերը»,- ասում է նա, նշում, որ աշխարհահռչակ երաժիշտները սիրով են կատարում Խաչատրյանի երաժշտությունը, քանի որ արևելյան երաժշտությունը շատ լավ է ընկալվում աշխարհում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ