Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Դորիանսը» եզրափակչում է

«Դորիանսը» եզրափակչում է
17.05.2013 | 12:35

Շվեդիայի Մալմո քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ-2013»-ի կիսաեզրափակիչ փուլը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբն իր «Lonely Planet» երգով անցավ եզրափակիչ փուլ:

Ռոք խումբը ներկայացավ պարզ ոճով` առանց բեմականացման ու դեկորների: Տպավորիչ էր մրցույթի խորհրդանիշը հանդիսացող բազմագույն թիթեռնիկը: Ելույթը` նույնպես:
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ Լավագույնը ճանաչվելու համար մրցելու են 26 երկրի ներկայացուցիչներ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1684

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ