ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները (լրացված տարբերակ)

Հայտնի են «Օսկարի» մրցանակակիրները (լրացված տարբերակ)
25.02.2013 | 13:07

Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը

Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը:
Լավագույն ֆիլմի հավակնորդներին թվարկել են դերասան Ջեկ Նիքըլսոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (Սպիտակ տնից կապի միջոցով): Հաղթող ֆիլմի անունը հայտնել է Միշել Օբաման:
«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ջենիֆեր Լոուրենսը` «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար:
Այս տարի լավագույն ռեժիսորի մրցանակին է արժանացել Էնգ Լին «Պիի կյանքը» ֆիլմի համար: Քվենտին Տարանտինոն «Օսկար» է ստացել «Ջանգո ազատագրված» ֆիլմի համար` որպես լավագույն սցենարիստ: «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում էլ «Օսկար» է ստացել «Արգոյի» սցենարիստ Քրիս Տերիոն:
«Ֆիլմի լավագույն երգ» մրցանակին արժանացել է երգչուհի Ադելը` «Սքայֆոլի» երգի համար: «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի» համար «Օսկարի» է արժանացել Էն Հեթեուեյը, «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի» համար` Քրիստոֆեր Վալցը:
Այս տարի մրցանակաբաշխությունը վարում էր «Թեդը» (Ted) կատակերգության ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը: Արարողության ընթացքում հնչել են Ադելի, Բարբարա Սթրեյզանդի և Նորա Ջոնսի կատարումները:

Դիտվել է՝ 2125

Մեկնաբանություններ