Տիեզերքում հայտնաբերվել է Երկրին նման 17 միլիարդ մոլորակ` հայտնում է BBC-ն: Մեծամասնությունը կյանքի համար հարմար չէ` չկա ջուր և շատ բարձր է ջերմաստիճանը: Ամերիկյան աստղագիտական ընկերության նիստում հայտնագործության հեղինակները պատմել են, որ ՆԱՍԱ-ի Կեպլերի աստղադիտակով ուսումնասիրվել են Ծիր Կաթինի համաստեղության աստղեր, որոնք չափերով հավասար են Արեգակին և ուսումնասիրված մարմիններից յուրաքանչյուր վեցերորդն ունեցել է Երկրի նման մոլորակներ: