ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Խենթոտ լուսանկարներ

Խենթոտ լուսանկարներ
08.01.2013 | 14:58

«Արշավներ» ակումբը հայտարարում է աննախադեպ ֆոտոմրցույթ` «Ես խենթ եմ» խորագրով: Կազմակերպիչների տեղեկացմամբ` առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն յուրօրինակ ֆոտոսեսիայով (1-ին տեղ` 50 նկար, 2-րդ տեղ` 30 նկար, 3-րդ տեղ` 20 նկար):

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է լուսանկարն ուղարկել arshavner@mail.ru էլեկտրոնային հասցեին և գրել հեռախոսահամարը` հետադարձ կապի և անձի ինքնությունը ճշտելու համար:
Հայտերն ընդունվում են հունվարի 14-ից հունվարի 31-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ