Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Պատվավոր հյուրը` Ռիշար Գալիանոն

Պատվավոր հյուրը` Ռիշար Գալիանոն
23.11.2012 | 12:57

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին նվիրված գալա համերգի պատվավոր հյուրը կլինի լեգենդար ջազ ակորդեոնահար, Աստոր Պիացոլլայի աշակերտ Ռիշար Գալիանոն:

Համերգը կկայանա դեկտեմբերի 1-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում: Կհնչի ակորդեոնահարի «Opal» կոնցերտը` ակորդեոնի և լարային նվագախմբի համար: Սպասվում է յուրահատուկ համերգ` «տանգո» ոճի մեջ` ջազային իմպրովիզացիաներով:
Ռիշար Գալիանոն համարվում է «նոր մյուզետ» երաժշտական ուղղության հիմնադիրը: Նվագում է ակորդեոն և բանդոնեոն: Թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որոնցից ամենահայտնիներն են «Piazzolla Forever»-ը և «Blow up»-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ