Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայկական ֆիլմը` Լուվրում

Հայկական ֆիլմը` Լուվրում
10.10.2012 | 13:41

Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2009-ին` Ռոտերդամի միջազգային կինոփառատոնում, կցուցադրվի Լուվրում:

«Սահմանը» միակ հայկական ֆիլմն է, որ արժանացել է շուրջ 15 մրցանակի, այդ թվում` գլխավոր մրցանակների Անթալիայի, Անապայի միջազգային կինոփառատոներում, Գորիցայում` Դարկո-Բրատինա հատուկ մրցանակի:
Աշխարհահռչակ իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոսթամին Լուվրի պաշտոնական կայքում «Սահմանի» մասին գրում է. «Հարություն Խաչատրյանը կարողացել է շատ անսովոր ձևով կինո բերել նոր հերոսի: Ես այլևս ոչ մի տեղ նման բան չեմ տեսել: Քո առջև գոմեշ է, և նայելով նրան` հասկանում ես, որ նա էլ ունի գիտակցություն և զգացմունքներ: Այսօրվա համաշխարհային կինոն նկարում է պոռնիկների, մաքսանենգների, մարդասպանների, նրանց, ում դժվար է մարդ կոչել: Իսկ Խաչատրյանի ֆիլմում մենք տեսնում ենք մի գոմեշի, որն ավելի մարդկային է, քան թվարկածս արարածները: Ինչպե՞ս կարող էր նման ֆիլմը չտպավորվել և չփոխել իմ ներաշխարհը…»:
Մեր կինոյի պատմության մեջ առաջին անգամ է հայկական ֆիլմը ցուցադրվում Լուվրում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ