Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Պատերազմի ուրվականը

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Պատերազմի ուրվականը
13.07.2014 | 14:50

Ադրբեջանը դիվերսիոն գործողություններ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագծին, մերոնք չեզոքացնում ու վնասազերծում են հակառակորդին՝ ցավոք նաև զոհեր տալով:

Փառք ընկած տղաներին, մեր բանակին:
Բայց պատերազմի ուրվականը, որ վերջին օրերին, շաբաթներին անզուսպ հանդգնությամբ շրջում է մեր կողմերում , սարասափեցնում է ինձ:
Դրա տնավեր հետևանքն եմ տեսնում՝ սևացած գարունների, որբացած երեխաների, սևազգեստ մայրերի ու հարսների տեսքով:
Ռուսաստանի ցինիզմն եմ տեսնում, որ կարգավիճակով կոչված է խաղաղության, բայց ագահորեն զինում է հակամարտող կողմերին:
Միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի, հանուն հայրենիքի նահատակվելու:
Բայց քաղաքական գործիչների հիմնական առաքելությունը պատերազմը կանխելն է, արժանապատիվ խաղաղության հաստատումը:

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ