ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մեծագույն մեղավորը հայ տականքն է` իր տականք ու թրքածին իշխանությունների գլխավորությամբ

Մեծագույն մեղավորը հայ տականքն է` իր տականք ու թրքածին իշխանությունների գլխավորությամբ
05.12.2023 | 16:11

Երկու ամսից ավելի է Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում։ Այս երկու ամսում այդպես էլ բառ չլսեցի, որևէ մեկը մեղա չեկավ, ներողություն չխնդրեց ամիսներ շարունակ այդ մարդու վրա շան պես վայրահաչելու, կաղկանձելու համար, որ իբր անգլոսաքսերը, Պուտինը և չգիտեմ ովքեր են հատուկ ուղարկել, որպեսզի Արցախը, ապա նաև Հայաստանը վերացնի։

Իսկ Արցախը վերացրեց նույն այն շանորդին, նույն թրքածին ճիվաղը, որ հիմա Հայաստանն է վերացնում։ Ռուբենն էլ մեր ոխերիմ թշնամու ճիրաններում է։ Նրան և Արցախի ղեկավարներին, բարձր պաշտոնյաներին առևանգելում մեղքի մեծագույն բաժին ունեն պուտինյան խաղաղապահները, որոնք իրենց, շատ մեղմ ասած, անասունի, ստահակի, գյադայի պես են պահել։ Բայց սա այլ թեմա է, իսկ մեծագույն մեղավորը հայ տականքն է` իր տականք ու թրքածին իշխանությունների գլխավորությամբ։

Սա հատված է իմ վերջին հոդվածից. «Ռուբեն Վարդանյանն իրականում ողբերգական կերպար է։ Նա Արցախ էր եկել` իր հնարավորություններով Արցախին օգնելու համար` բացարձակապես չհասկանալով, որ ռուսաստաններից, եվրոպաներից հայկական միջավայր գալով, իրականում հայտնվելու է դժոխքում։ Նա չէր պատկերացնում, որ սա այլևս այն երկիրը, այն աշխարհը չէ, որ լքել է երիտասարդ տարիներին և արտերկրում իր խելքի, իր գիտելիքների, իր տաղանդի շնորհիվ մեծ կարողության տեր դարձել։ Նա չգիտեր, որ այստեղ իշխում է անօրինությունը, անմարդկայինը։ ՈՒ պատահական չէ, որ թուրքին, թշնամուն հավասար, անգամ վերջինիս գերազանցելով, այդ մարդու դեմ պայքարի դուրս եկավ հենց հայ տականքը, նախանձ քաղքենին, իշխանությունների պատվերով վայրահաչող ստահակը։ Հատկապես Հայաստանից խեղճ մարդու հասցեին լրատվամիջոցներն ու համացանցը հեղեղում էին ստոր բամբասանքներով, զրպարտություններով ու հայհոյանքներով»։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 2513

Մեկնաբանություններ