ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Գագիկ ՄԱՄՈԻԼՅԱՆ. ...Որովհետև մենք՝ հասարակ քաղաքացիներս, նույնն ենք մնացել

Գագիկ ՄԱՄՈԻԼՅԱՆ. ...Որովհետև մենք՝ հասարակ քաղաքացիներս, նույնն ենք մնացել
09.04.2016 | 20:43

Անցավ համազգային ոգևորությունը, վիճակը լավից վատից հանդարտվեց, եկավ տված արյունը հետ պահանջելու, իրար արյուն խմելու ժամանակը: Արդեն PR-վողը սկսեց PR-վել, քլնգողը քլնգել, էլի նույն մարդը սմենափոխով մեկ ռազմական փորձագետ ա, մեկ միջազգայնագետ, էլի դառանք եվրոպամետ ու ռուսամետ, ընդդիմադիր ու իշխանական:

Նույնն ենք մենք, մեր մեջ, մեզնից անկախ գենետիկորեն մի բան ա նստած՝ համախմբվել համազգային վտանգի պահին ու վերջ:Մնացած դեպքեերում ոչ մի բան մեզ չի համախմբում: Մեր ապաշնորհ իշխանության համար էլ ենք մենք մեղավոր, ընդդիմության էլ, պլենդուսի մակարդակի տնտեսության համար էլ, ժամանակակից սպառազինության սակավության համար էլ, օլիգարխների միլիարդների համար էլ, քանի որ մեզնից, հասարակ քաղաքացիներիցս 10-ից 8-ին հնարավորություն տաս, ավելի վատ բաներ կանեն: Ռուսն ու ամենրիկացին, եվրոպացին ու թուրքը իրենց դիրքը ստեղծել են ու առևտուր են անում մարդկային կյանքերի հաշվին: Մենք էլ թող էնքան լինեինք, որ էսօր խնդրողի կարգավիճակում չլինեինք, վիզներս ծուռ չսպասեինք, թե միջազգային հանրությունն ինչ կասի:
Մի պահ արդեն սկսել էի հավատալ, որ ապրիլի երկուսից հինգը ունեցած տրամադրությունները նույն ձև կմնան հարաբերական հրադադարից հետո, բայց սխալվել էի: Մի բան հիշենք ուղղակի, թե ադրբեջանը բլից կրիգով էր ուզում հախներիցս գա, մենք էս 25 տարի ա նույն բանը անում ենք ավելի դանդաղ տեմպերով ու չասեք թե մենք չենք, իխանություններն են...իշխանության գլխին այլմոլորակայիններ չեն նստած ու հա փոփոխվել են մեր երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում, սակայն մեր մոտ ոչ մի բան չի փոխվել, որովհետև մենք, հասարակ քաղաքացիներս
նույնն ենք մնացել:

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ