ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Վախճանվել է պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունին

Վախճանվել է պոլսահայ բանաստեղծ Զարեհ Խրախունին
28.11.2015 | 18:04

Զարեհ Խրախունին (Արթո Ճյումպյուշյան) գրական առաջին փորձերը կատարել է 1943-ին: Առաջին հրատարակված գործը՝ «Յաղթականը», լույս է տեսել 1948-ին, Մխիթարյան Սանուց միության «Սան» գրական ամսաթերթի մեջ: 1952-58-ին պաշտոնավարել է Էսայան վարժարանում՝ դասավանդելով փիլիսոփայություն, տրամաբանություն, հոգեբանություն և հայերեն: Դասավանդել է նաև Կեդրոնական վարժարանում, որտեղ եղել է նաև տնօրենի օգնական: Այս շրջանում էլ սկսում է ծավալել իր գրական գործունեությունը: Գրել է բազմաթիվ բանաստեղծական ժողովածուներ, հոդվածներ, ուսումնասիրություններ, գրախոսականներ, խմբագրականներ, կատարել թարգմանություններ՝ հատկապես ֆրանսիական արդի գրականությունից: Եղել է 1959-ից Ստամբուլում հրատարակված «Թօ» գրական հանդեսի խմբագիրներից: Նրա բանաստեղծությունների ժողովածուներից «Տօնակարգ»-ը, «Դիւցազնահանդէս»-ը, «Քար կաթիլներ»-ը, «Ես եւ ուրիշներ», «Նշմարներ միւս երեսէն» արժանացել են զանազան գրական մրցանակների: Թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, վրացերեն, ռուսերեն:

Դիտվել է՝ 1543

Մեկնաբանություններ