Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կլիպ՝ «արտագաղթի» մասին

Ստյոպա ՍԱՖԱՐՅԱՆ. Կլիպ՝ «արտագաղթի» մասին
21.01.2013 | 12:34

Մառազմը կատարյալ է դառնում:
Ապահովները կատարյալ մանկապարտեզային (դանդաղկոտ, բայց հիստերիկ ռիթմով) երգ են երգում ապահով Հայաստանի մասին: Օդանավակայանի թռիչքուղու վրա պարող բալերինաները վերջն են, դեհ, շենքի բալկոններում պարողների մասին էլ չասեմ: Էրեխեքը զինվորների հետ ֆուտբոլ են խաղում, ժողովուրդս սպորտային խաղեր է նայում, փողոց, խաժամուժ, դես-դեն, բայց ամենակարևորը` օդանավակայան ու թռիչք. բոլոր ճանապարհները տանում են դեպի «Զվարթնոց» օդանավակայան: Վերջում «Գնա տնից» օդանավը լքում է Հայաստանը, իսկ բալերիաները էլի պարում են բալետաազգայնական մի պար: Մնում էր ջուր ցանողներ էլ լինեին: Ու դրա անունը` «Դեպի ապահով Հայաստա՞ն» է:

Դիտվել է՝ 4642

Մեկնաբանություններ