«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Տիեզերքում կա ճշմարտություն, որն իմաստով է լցնում միջաստեղային դատարկությունը

Տիեզերքում կա ճշմարտություն, որն իմաստով է լցնում միջաստեղային դատարկությունը
22.08.2024 | 06:55

Դու թաքնվել ես վշտիդ մեջ՝ ինչպես խխունջն իր խեցու մեջ, ու քեզ թվում ա, թե քո վշտով աշխարհը վերջանում ա։

Գլուխդ դու՛րս հանի ու նայի՛ երկնքին։ Տեսնու՞մ ես աստղերը, դրանցից ամեն մեկը մի քանի միլիարդ տարեկան ա։ Պատկերացնու՞մ ես, թե ինչ ա միլիարդ տարին։ Չէ՛, ո՜նց պատկերացնես, եթե հարյուր տարին քո համար հավերժություն ա։ Դու մենակ զրոների երկար շարք ես տեսնում։

Իսկ գիտե՞ս թե ինչքան հեռու են դրանք՝ միլիարդավոր լուսատարիներ մեզնից հեռու են։ Դու դա էլ չես պատկերացնում, քանի որ ամբողջ կյանքում քո գնացած ամենահեռու տեղը Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքն ա եղել. ո՜նց հասկանաս, թե ինչ ա միլիարդ լուսատարի հեռավորությունը։

Հասկանու՞մ ես, դու ընդամենը փոշու հատիկի վրա մի ակնթարթ ապրող փոշու հատիկ ես, ու քո գիտելիքներն էլ, զգացմունքներն էլ միակնթարթային փոշեհատիկային են։ Աշխարհի ընկալման քեզ հասանելի տիրույթը սկսվում ա զրոյից ու վերջանում զրո ամբողջ զրո հազարերորդականով։ Դրանում դու տեսնում ես մի քանի գույն, լսում ես մի քանի նոտա, ապրում ես մի քանի զգացմունք։ Ու վերջ։ Ու վե՜րջ․․․

Իսկ գիտե՞ս, որ տիեզերքում կա ուրախություն, որից լույսը սկսում ա սրտի նման տրոփել, կա ցավ, որից հսկա աստղեր են մոխրանում, կա ճշմարտություն, որն իմաստով ա լցնում միջաստեղային դատարկությունը, կա կամք, որի առաջ խոնարհվում են ժամանակի ու տարածության բոլոր չափումները, կա սեր, որը կանգուն ա պահում գալակտիկաները։

Դու, իհարկե, չես տեսնում, չես զգում դրանք, ու փառք Աստծո, որ չես զգում, որովհետև դրանց հեռավոր արձագանքն անգամ բավական ա, որ սիրտդ պայթի, մարմինդ փոշիանա։

Բայց դու պիտի՛ իմանաս, որ դրանք կան, որ քեզնով, քո ուրախությամբ ու քո վշտով աշխարհը չի վերջանում, որ տիեզերքի խորքերում հենց քո համար պահված հրաշքներ կան, որոնք հրաշքի արագությամբ կսլանան քո մոտ ու կպարուրեն քեզ՝ հենց որ դու գլուխդ դուրս հանես քո վշտի խեցու միջից:

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ