Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Պատվերով դատ

Պատվերով դատ
12.09.2024 | 12:46

Իմ «Ետ արի» գրքում, չգիտեմ, որ պատմվածքում, որ էջում, որ տողում` գրել եմ, որ դատավորին դատում են այն բանի համար, որ արդար դատ է արել:

Հենց Կենտրոն համայքի դատարանի առաջ, սրանից երևի մի կես տարի առաջ, հանդիպեցի բուն մեղավորին` Հրայր Թովմասյանին։

Ժպիտը դեմքին էդ տողերը հիշեց.

- Պարոն Ջավախյան,-ասաց,-էդ ի՞մ մասին ես գրել:

- Ես էդպիսի բան եմ գրե՞լ,-զարմացա։ Ճիշտն ասած` իմ գեշ խասիաթն ա` մի կողմից գրում եմ, մյուս կողմից մոռանում:

- Չես հիշու՞մ,-հիմա էլ զարմանալու հերթը Հրայրինն էր,-բա ես հենց գիտեմ իմ մասին ես գրել...

Հիասթափություն կար նրա բարի ժպիտի մեջ:

Բա՜… Էս օրին էլ հասանք: Դատավոր ենք դատում, էն էլ սահմանադրական...

Դատում ենք օրենքին և արդարությանը հետամուտ լինելու համար։

Բայց ինչու՞ դատարանում` դատավորով, դատախազով, վկաներով, դատապաշտանով, դատապարտյալով, մասնակիցներով ու լրագրողներով ծանրաբեռնված :

Խելքներն ա պակաս, թե՞, դուխները չի հերիքում:

Բավական է ընդամենը մի նիստ, ՔՊ-ի նիստ, և Հրայր Թովմասյանի հարցերը լուծված կլինեն..

Շեֆի մի ցուցումն էլ բավական ա, որ ուզած սրոկը վզին լինի:

Իսկ ինչու՞ սրոկ...

Կարող են և միանգամից գյուլլեն։ Թէ չէ` դատական նիստ, վկաների քննություն, պատասխանողի հակադարձում, մեղադրական ճառ, պաշտպանական ճառ, մեղադրյալի ճառ, մեղադրական եզրակացություն, երևի նաև վերաքննիչ դատարան ու զանազան այլ օյինբազություն : Անիմաստ ծիսակարգ։.

ՔՊ-ի մի նիստ, ընդամենը մի նիստ և համ ժամանակը կփրկվի , համ էլ ժամանակի աարդոստայնում խճճված Հանրապետությունը...

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2961

Մեկնաբանություններ