Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում

Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում
06.09.2024 | 13:34

ՀՀ ԱԳ փոխնախարարն ԱԺ-ում հայտարարել է, որ դիտարկում են Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը մասնավոր կազմակերպության հանձնելու հնարավորությունը:

Ինչ է դա նշանակում:

Դա շատ պարզ բան է նշանակում. նման փաստաթուղթ ստորագրելով՝ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպության, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:

Իրականում, դա Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում է: Եթե ՀՀ-ն ճանաչում է իր տարածքում անվտանգություն ապահովելու անկարողությունը, իր սուվերեն իրավունքը զիջում է ուրիշներին, նշանակում է, որ հաջորդ քայլով դա հիմք կհանդիսանա, որպեսզի ՀՀ այդ տարածքի վրա վերահսկողություն սահմանելու հայտ ներկայացնեն այլ երկրներ՝ որպես հիմք ունենալով ՀՀ-ի կողմից իր անկարողության պաշտոնապես ճանաչումը:

Նաև լավ դիվանագիտություն վարելով, օրինակ, Ադրբեջանը կամ մի որևէ երրորդ երկիր, կարող է հարց բարձրացնել՝ եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ի՞նչ երաշխիք կա, որ մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել, և մյուս հատվածներում նույնպես միջազգային՝ պետական կամ մասնավոր ուժերը, պետք է անվտանգություն ապահովեն: Սկզբունքը հետևյալն է. կա՛մ կարող ես ընդհանրապես, կա՛մ անկարող ես՝ առհասարակ:

Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսում էր իր սուվերենության մասին: Սակայն սա ընդամենը սկիզբն է, մեծ պայքար է սպասվում արտաքին խաղացողների միջև, թե ում կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովի: Սա նաև կարող է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների միջև ռազմական գործողությունների սկիզբ հանդիսանալ, սակայն նման զարգացումը դեռ մի կողմ դնենք, դրա մասին դեռ մոտ ժամանակները կմտածենք կամ կդիտենք:

Հ.Գ. Երկար ժամանակ Վրաստանն ու Ռուսաստանը Շվեյցարիայում բանակցություններ էին վարում Աբխազիայով անցնող ճանապարհը նման եղանակով բացելու շուրջ և քննարկվում էր նման գործառույթներ ընձեռել որևէ շվեյցարական մասնավոր ընկերության: Վրաստանը հրաժարվել է նման հնարավորությունից, համարելով, որ այդ դեպքում ինքը պաշտոնապես կճանաչեր Աբխազիան որպես վիճելի տարածք, այն դեպքում, երբ Աբխազիայի վրա որևէ վերահսկողություն չունի, իսկ մի քանի երկիր ճանաչել է Աբխազիայի անկախությունը:

Փաստորեն, Հայաստանը Սյունիքի հանդեպ իր ինքնիշխանության աստիճանն ավելի է իջեցնում, քան Աբխազիան՝ Վրաստանի համար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 12558

Մեկնաբանություններ