ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Անինքնիշխան ԵՄ-ը հազարավոր խնդիրներ ունի, մինչդեռ ՀՀ-ն իր ապագան կապում է հենց նրա հետ

Անինքնիշխան ԵՄ-ը հազարավոր խնդիրներ ունի, մինչդեռ ՀՀ-ն իր ապագան կապում է հենց նրա հետ
18.03.2024 | 10:17

Մի տհաճ փաստով փչացնեմ ձեր՝ «запад (Франция) нам поможет» գոյութենական կամ միգուցե ստրկատիրական թեզը:

Գիտե՞ք ինչու է Ֆրանսիան վերջերս ակտիվացել ՀՀ-ի մասով՝ Մ. Մանուշյան են արտաշիրիմում, հանուն հայ-ֆրանսիականի, Ս.Թեհլերյանի արձան են տեղակայում, ՀՀ ներքին զորքերի համար զրահապատ մեքենաներն են մեր՝ ՊՆ-ին վաճառում, ինչ-որ այլ զինտեխնիկական մատակարարումների խոստումներ, որտեղ ամենից կարևորը «հույս» բառն է:

Շատ պարզ՝ ուրեմն ռուսները 2023-ի աշնանից Ֆրանսիացիներին դուրս են հրավիրում ֆրանսիական ավանդական գաղութ հանդիսացող Աֆրիկյան պետություն Նիգերից, որը աչքի է ընկնում ուրանի և այլ հանքերով, իսկ դա Ֆրանսիայի համար ռազմավարական է: Ի դեպ, ուրանը ցանկացած պետության ռազմավարական կշիռը որոշող հանքանույթ է:

Իսկ ի՞նչ կա ՀՀ-ում, բացի նիկոլից, քաոսից և հող հանձնելու տրամադրություններից՝ շատ պարզ՝ ուրանի` դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներից հետազոտված հանքավայրեր, որոնց շահագործման լիցենզիան, կարծեմ, փոխանցվել է ՌԴ-ի Արտոմային էներգետիկ գործակալությանը (միգուցե կառույցի անունը այլ է հիմա, բայց նախկինում ղեկավարը Կիրիյենկոն էր):

էդ, որ Է. Մակրոնը խոսում է ՌԴ-ին միջուկային հարված հասցնելու մասին, մի բան ասեմ. նախ՝ Փարիզը Գերմանիայի ամերիկաֆիկացումից հետո ցանկանում է առաջին ջութակ խաղալ ԵՄ-ում, որը մի տեսակ շատ արհեստական ու պոպուլիստական է. չմոռանանք Ֆրանսիայի տոտեմը աքլորն է:

Երկրորդ՝ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի անդամ է ու Վատիկայի լավագույն գործընկեր, փորձում է ֆիգուրանտ դառնալ ու լրացնել իր կորուստը Աֆրիկայում՝ ՌԴ-ին ցավեցնելով նաև ՀՀ-ի միջոցով:

Երրորդ՝ անտիРоссия օպերացիայի՝ ՀՀ-ում հնարավոր հաջողության պարագայում, Փարիզը կլրացնի ազդեցության իր բաժինը ԵՄ-ում՝ դա ներկայացնելով որպես ԵՄ-ի` իր առաջնորդության լեգիտիմ հիմք:

Ակնհայտորեն կան նաև այլ շարժառիթներ ու նպատակներ, որոնք քննարկելի էլ չեն, այնպես որ, այսօր սահմանափակվենք այսքանով:

Հ.Գ. Ընկերս Եվրոպայում էր՝ հանդիպումների. համատարած ցույցեր են, դժգոհություններ, տնտեսական ռեցեսիաներ ու ճգմաժամեր: ԵՄ-ը վճարում է ԱՄՆ-ին ենթակա կարգավիճակ ստանձնելու համար, և ամեն բան հստակ է:

Անինքնիշխան ԵՄ-ն ինքը հազարավոր՝ այդ թվում անլուծելի խնդիրներ ունի այսօր, մինչդեռ ՀՀ-ն իր ապագան կապում է հենց նրա հետ. նիկոլը ակնհայտորեն ապուշ չէ, և միգուցե այս ամենը հրապարակային բեմադրած լավ ներկայացում է, որպեսզի վերջին պահին դիամետրալ այլ ուղղությամբ գնա:

Սպասենք՝ տեսնենք, եթե տեսնենք:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ