ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նույն մարդիկ են՝ տարբեր դեմքերով

Նույն մարդիկ են՝ տարբեր դեմքերով
17.02.2024 | 20:23

Մոնտենը՝ Պասկալի ամենասիրելի փիլիսոփաներից մեկը, ասել է, որ ճշմարտության հակառակը միշտ սուտն է, բայց ստի հակոտնյան կարող է լինել այլ սուտը: Այլ ստի հակոտնյան կարող է լինել մեկ այլ սուտ, և այսպես շարունակ:

Ժամանակակից ինստիտուցիոնալ էկոնոմիկայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Մոսկվայի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ա. Աուզանը, ասում է, որ էկոնոմիկայում, և առհասարակ կյանքում շատ հաճախ մենք բախվում ենք իրավիճակների հետ, որոնք պահանջում են սուբ-օպտիմալ լուծումներ, որ մարդը ընտրություն պետք է կատարի ոչ թե վնասակարի ու շահեկանի, այլ՝ վնասակարի ու ավելի վնասակարի միջև:

Հայաստանցիներիս խնդիրը ոչ թե նրանում էր, որ վատի ու վատագույնի միջև հնարավոր ընտրությունը մեզ ներկայացնում էին որպես շատ վատի ու շատ լավի միջև ընտրություն, այլ նրանում էր, որ մեր վզին փաթաթում էին ընտրություն՝ վատի ու հենց այդ նույն վատի միջև. ընտրությունը եղել է Նիկոլի ու Նիկոլի միջև, Սերժի ու Սերժի միջև:

Ընտրությունը եղել է նոր սահմանադրության ու նոր սահմանադրության միջև, դավաճանության ու դավաճանության միջև, երկիրը թալանողների ու երկիրը թալանողների միջև, միլիոնավոր մարդկանց խաբողների ու միլիոնավոր մարդկանց խաբողների միջև, սեփական հայրենիքից հանողների ու սեփական հայրենիքից հանողների միջև:

Շատերը չեն կարող արդար գործել, կան բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խոչընդոտներ: Բայց արդար մտածել պարտավոր են բոլորը:

Մի թույլ տվեք որ ձեզ խաբեն, մի թույլ տվեք որ ձեզ օգտագործեն:

Մի հավատացեք այն սրիկաներին, ովքեր պետական չինովնիկներ լինելով հանդերձ ձեր աչքի առաջ մեծահարուստներ են դարձել, ընտրություններ են կեղծել, հեղափոխություն են սարքել, բանակից սեփական լակոտներին են ազատել, սահմանադրական հանրաքվե են կեղծել, որպեսզի հետո՝ իրենց իսկ կեղծած հանրաքվեով անցկացրած սահմանադրությունը խախտեն:

Սրանք նույն մարդիկ են՝ տարբեր դեմքերով:

Իրենց համար կարևոր է միայն փողը, քյարը, շահը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2926

Մեկնաբանություններ