-
27.11.2023|
15:24
Քո զավակների ցանկություններին համեմատական,
անզգայացած՝ նրանց բարձրացրած վառ կենացներից,
գավառ առ գավառ դու փոքրանում ես շագրենի նման,
ոչ զարմանում ես, ոչ գլուխ հանում ինքդ քեզանից...
-
25.11.2023|
14:42
Տերերը հեռացան դեպի անհայտ ափեր՝
անտեր թողնելով Հող ու Ժամանակ...
-
23.11.2023|
21:36
Անտանելի է ուշ աշնանային սարթ մայրամուտը,
երբ հիշողության ջրհորդաններով
չլռող ցավը շարունակում է
կարոտի ոսկե անձրև գլորել...
-
21.11.2023|
22:05
Ժամանակն հրթիռ է արձակված,
վայրկյանիդ տերն անգամ ինքդ չես․
այսքա՜ն էլ անհասցե ապագա՞,
այսքա՜ն էլ հորինված հարալե՞զ...
-
19.11.2023|
22:17
Ի՞նչ չար հեքիաթ է սա,
որ հոգիս կդաղի,
ո՞ր արարն է, ասա՛,
թատրոն կոչվող խաղի...
-
17.11.2023|
19:06
Ինձ միշտ թվում էր, թե երկրները
վեր են մարդկային փոքրություններից,
ու չափում էի նրանց էությամբ,
ու սիրում էի բոլորն անխտիր...
-
15.11.2023|
13:24
Գիժ չէ,
բայց ծաղկամանի մեջ,
երեք բուռ հողի վրա
հայրենիք է աճեցնում...
-
13.11.2023|
19:40
Պապիդ օջախը թափուր թողնելիս,
երբ որ կմեկնես Մոսկվա կամ Փարիզ...
-
11.11.2023|
20:21
Բեմին ենք հայտնվել ակամա,
գրված է մահաբեր սցենար,
հիպնոս է․ գնում ենք դեպի մահ,
ասում են՝ չկա այլ ճանապարհ...
-
09.11.2023|
15:06
Այս օրը թուղթ է՝ գիշերով գրված,
որ անծանոթ ծառերի խմորից է հունցված,
այս օրը խրամատ է, որին առաջինը
ռազմի աստվածները լքեցին...