ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նոր JOKER-ին սպասելիս

Նոր JOKER-ին սպասելիս
10.06.2023 | 20:31

Սա 2021-ին էի գրել ու գրել էի 2018-ին բեմ ելած հայտնի JOKER-ի մասին և միամտորեն կարծում էի, որ դա հասարակության համար լավ դաս պետք է հանդիսանա:

Ես սխալվել էի, դա դաս չէր, հիմա նորից մարդիկ մի նոր JOKER են սպասում, այսինքն, փողոցային լիդեր, ով իրենց փողոց կկանչի, որ սկսվի խրախճանքը՝ առանց ապագայի ծրագրի, առանց նախագծի, ով իրենց չի ասի դառը ճշմարտությունն ու երկարատև ու ճգնաջան ճանապարհ ցույց չի տա՝ առանց կախարդական փայտիկի:

Շատերը Լեդի Գագայի «911» կլիպի մեջ Հայաստանի համար կանխագուշակում են տեսնում, սակայն Joker ֆիլմը նույնպես զգուշացում էր կամ, ավելի ճիշտ, հայկական «հեղափոխության» խորքային սոցիալ-հոգեբանական վերլուծություն։

Ջոկերը' Ծաղրածուն, հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, որպես սոցիալական նպաստ պետությունից հոգեմետ դեղեր է ստանում, ապրում է ծեր մոր հետ, աղքատ է, սակայն երազում է մասնակցել հումորային երեկոյան ծրագրում, որպես Stand Up դերասան։ Դա էր իր կյանքի երազանքը։ Եթե երազեր քաղաքականությամբ զբաղվել, ապա կցանկանար նախագահ կամ վարչապետ դառնալ։

Մի խոսքով, մանրամասներին չանդրադառնամ, միանգամից անցնեմ հեղափոխական հատվածին։

Ջոկերը երեկոյան, երբ իրեն աշխատանքից հեռացնում են, մետրոյով, ծաղրածուի գրիմով, մանթո վիճակում տուն վերադառնալու ժամանակ, տեսնում է, որ 3 երիտասարդ փորձում են բռնաբարել մի աղջկա։ Միջամտում է, աղջիկն այդ ընթացքում փախչում է, իսկ լկտի, ուռած, ճաքած վիճակներում երիտասարդները նրան ծեծում են։ Ինքնապաշտպանության նպատակով Ջոկերը ատրճանակով սպանում է երիտասարդներին։

Պարզվում է, որ հաբռգած երիտասարդները շատ հարուստ ընտանիքներից են, և այդ լուրը քաղաքի բնակիչներն ընդունում են որպես հարուստների դեմ սոցիալական ապստամբության ազդանշան, ու հաջորդ օրը ողջ քաղաքը, ծաղրածուի համազգեստով ու գրիմով, դուրս է գալիս փողոց։ Ծաղրածուի հանդերձանքն ընկալվում է որպես հեղափոխության սիմվոլիկա, ու սկսվում է համաքաղաքային խիպիշը։

Մանրամասները՝ ֆիլմում, սակայն ֆիքսենք, որ այդ ընթացքում Ջոկերի կյանքի երազանքը կատարվում է, նա մասնակցում է Stand Up հաղորդմանը և ուղիղ եթերի ժամանակ սպանում, այսինքն, մերժում է այդ հաղորդման հռչակավոր վարողին ու հայտնում, որ երիտասարդներին սպանողն ինքն է։

Ջոկերը դառնում է հեղափոխության առաջնորդ, իսկ քաղաքի բնակիչները' հեղափոխականներ։

Ջոկերը անձնական հոգեբանական խնդիրներ ունեցող, չբավարարված ու անհավասարակշիռ անձնավորություն է, նրա նպատակը հեղափոխությունը չի եղել։

Ֆիլմում Ջոկերը և քաղաքի բնակիչները միմյանց ճիշտ չեն հասկացել, բայց ստացվում է այնպես, ինչպես որ ստացվում է։

Չշարունակեմ պատմել, միայն «ավետեմ», որ ֆիլմը happy end-ով չի վերջանում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3043

Մեկնաբանություններ