ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խիղճն էլ է լավ բան, ամոթն էլ՝ իր հերթին. Դավիթ Կարապետյան

Խիղճն էլ է լավ բան, ամոթն էլ՝ իր հերթին. Դավիթ Կարապետյան
26.10.2022 | 07:20

Ում համար՝ պատերազմ, խեղված ճակատագրեր, քաոս ու ճգնաժամ, ում համար՝ «ничего личного, это просто бизнес»:
Փող աշխատելու «հոյակապ» միջոց ու հնարավորություն է բացվել «հայերիս», մանավանդ՝ «բրոկերների» համար:
Սկսում եմ շատ հաճախակի լսել ռուսների՝ «миру-мир, армянам-деньги» տհաճ արտահայտությունը:


Ուկրաինա՝ պատերազմ, Ռուսաստան՝ մոբիլիզացիա, Հայաստան՝ ռուս փախստական ու տուրիստ:
Այս համընդհանուր ողբերգության ֆոնին՝ հայերիս մոտ կորել է թե՛ մարդկությունը, թե՛ մարդասիրությունը:
Այն օտարամոլության տակ դրսևորվում է բացառապես օտարերկրացիների նկատմամբ:
Մանավանդ, որ մենք հայտնի ենք մեր բացառիկ հյուրընկալությամբ ու գրկաբաց ընդունելությամբ:
Բա հո հյուրերին դրսերը չե՞նք թողնի:
Բա մենք այդ ա՞զգն ենք:


Նայում ու ապշում ես տների ու բնակարանների վարձավճարների աստղաբաշխական թվերից:
Փարիզի ու Նյու Յորքի գներն են «ժամանել» Երևան:
Երևանում վարձով բնակարանները դարձել են հասանելի բացառապես օտարերկրացիների, մասնավորապես՝ ռուսների համար:
Նայում ու տանտերերի փոխարեն գետինն ես մտնում, որ իր երկրացուն, ազգությամբ հային՝ «տունս ծախելու եմ» «ատմասկայի» տակ, հանում է տնից, որ ռուսին տեղավորի:
Դե, ռուսը «վինուժդյոննի» պատրաստ է կրկնակին ու եռակին վճարել, մերոնք էլ հո «դեբիլ» չե՞ն՝ կլիենտ կորցնեն:


Ռուսը կարող է գալ, իր փողով հային «հանել-լարել» ու տեղը մտնել-ապրել:
Դե, հայն էլ, վայ ասելով, բախտն անիծի, գուխն առնի մի տեղ փախնի, դռնեդուռ ու տնետուն ընկնի, կացարանի որոնումով զօրուգիշեր դեգերի...
Մտածում եմ, թե ի՞նչ երեսով, ի՞նչ են ասելու տանտերերն ու բրոկերները մեր հայրենակիցներին, երբ ռուսները գնան...
Նույն գնո՞վ են տալու բնակարանները, թե՞ նախկին գինն է դառնալու ակտուալ:
Մի քանի ամիս ավել գումար վաստակելու համար տարիներով բնակվող հայ ընտանիքներին, մարզերից ժամանած հայ ուսանողներին «դուրս են գցում» փողոց, որպեսզի փողոցից ռուս ներս բերեն:


Իսկ Ռուսաստանում, երբ տանտերը լսում է իր բնակարանը վարձով ապրելու համար զանգողը հայ է՝ նույնիսկ հեռախոսն է «վրան անջատում», ուր մնաց, որ ռուսին հաներ, հայ տեղավորեր:
Ինչևէ, չափազանց տհաճ, անմարդկային քայլ են անում մերոնք, մեր երկրում, մերոնց հանդեպ:
Այ, այսպես ենք սիրում իրար:
Ամաչում եմ շատերիդ փոխարեն:
Ամո՛թ ձեզ:

Դիտվել է՝ 8243

Մեկնաբանություններ