Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ի՞նչ է նշանակում լինել ադրբեջանցի

Ի՞նչ է նշանակում լինել ադրբեջանցի
18.10.2023 | 11:01

«Լինել ադրբեջանցի՝ նշանակում է ապրել պարսկական հողում, կարդալ ռուսական գրականություն, ունենալ հայկական ճարտարապետություն, հավատալ արաբների կրոնին, նշել թալիշական տոները, գնել արևմտյան տեխնոլոգիաներ, լսել կովկասյան երաժշտություն, խմել վրացական գինի։

Բայց վերջում պնդել, որ ամեն ինչ ձեզ է պատկանում, և որ ատում եք այս բոլոր ազգերին, որոնք ձեզ տվել են այս ամբողջ գեղեցկությունը»։

Ռահիմ ՇԱԼԻԵՎ

Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ, լրագրող

Դիտվել է՝ 5698

Մեկնաբանություններ