ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 
  • «Ասացի` վարպետ, չհամարձակվեցի…»

    «Ասացի` վարպետ, չհամարձակվեցի…»

    09.03.2013| 22:51
    «Անցյալ տարի` սեպտեմբերին, նկարիչների միությունում բացվեց իմ անհատական ցուցահանդեսը: Երկու օր անց ցուցասրահ եկավ Հակոբ Հակոբյանը,- պատմում է գեղանկարչուհի Նինա Աղավելյանը:-Կանգնեց դռների արանքում, ասաց` ինչո ՞ ւ ինձ չես հրավիրել: Ասացի` վարպետ, չհամարձակվեցի: Ավելացրեց` իսկ ինձ ուրիշ նկարիչներ են հրավիրել, ասել են, որ միությունում հետաքրքիր ցուցահանդես կա: Թևանցուկ`շրջեցինք ցուցասրահում»:
  • Կյանքից հեռացել է Հակոբ Հակոբյանը

    Կյանքից հեռացել է Հակոբ Հակոբյանը

    09.03.2013| 14:55
    Կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ Ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը: Նա ծնվել էր 1923-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս), ուսանել Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, այնուհետ` Կահիրեի գեղարվեստի և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1962-ին հայրենադարձվել էր Հայաստան:
  • Կլարնետահար Էրիկ Միրզոյանի երևանյան համերգը

    Կլարնետահար Էրիկ Միրզոյանի երևանյան համերգը

    09.03.2013| 12:49
    Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով երևանյան հանդիսատեսին կներկայանա Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, կլարնետահար Էրիկ Միրզոյանը:
  • ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. «Քարե երազներ» (Գլուխ 3)

    ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻ. «Քարե երազներ» (Գլուխ 3)

    08.03.2013| 13:53
    Առաջարկում ենք կարդալ հատված ադրբեջանցի դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, բանաստեղծ, թարգմանիչ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼՈՒ «Քարե երազներ» աղմկահարույց վեպից:
  • Սոկրատեսի մահը` 840 դոլար

    Սոկրատեսի մահը` 840 դոլար

    06.03.2013| 21:04
    Մետրոպոլիտեն թանգարանը 840 դոլարով աճուրդում ձեռք է բերել Ժակ Լուի Դավիդի «Սոկրատեսի մահը» կտավի էսքիզը: «The Art Newspaper»-ը հաղորդել է, որ վաճառքից առաջ կարծում էին, որ նկարն արվել է կտավի հիման վրա հետագայում: Տուշով և մոխրագույն ակվարելով արված ուրվանկարը թանգարանի աշխատակիցը գնել է Swann Galleries-ի աճուրդում, կատալոգում 24,5 /38,2 սանտիմետրի վրա արված ուրվանկարը մատնանշվել է իբրև 19-րդ դարասկզբի ֆրանսիական դպրոցի գործ:
  • «Դեռ մնացել են այնպիսի մարդիկ, ում համար ես կարող եմ երգեր գրել»

    «Դեռ մնացել են այնպիսի մարդիկ, ում համար ես կարող եմ երգեր գրել»

    06.03.2013| 20:46
    «ՈՒրբաթ» մամուլի ակումբի հյուրն այսօր երգիչ-երգահան Ռուբեն ՀԱԽՎԵՐԴՅԱՆՆ էր: Մարտի 8-ին և 9-ին «Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում», 18-ին՝ «Արամ խաչատրյան» համերգասրահում Ռ. Հախվերդյանը հանդես է գալու մենահամերգով: Երգացանկում հին ու նոր երգերից զատ կլինեն նաև երկու երբևէ չհնչած երգ: Մի երգը գրվել է 12 տարում, մյուսը՝ «Արտագաղթը», 7 տարում: Ռ. Հախվերդյանի խոսքով՝ իր երգերը շատ դանդաղ են գրվում: Սպասվելիք համերգային ծրագրերի մասին կարճ անդրադարձին հաջորդեց լրագրողների հետ հարցուպատասխանը, որն, իհարկե, այնքան էլ երաժշտական չէր: Երգահանը խոսեց հետընտրական զարգացումների մասին ու բացատրեց, թե ինչու է սատարում հենց Րաֆֆի Հովհաննիսյանին: Եվս մեկ անգամ ընդգծեց, որ հանրահավաքի ժամանակ իր հնչեցրած «ադրբեջանական գավառ» արտահայտությունը հասարակ ղարաբաղցիներին չի վերաբերում:
  • «Գրականությունը վազքուղի չէ, այլ աններփակելի տարածք, ուր նաև ընթերցող պիտի լինի»

    «Գրականությունը վազքուղի չէ, այլ աններփակելի տարածք, ուր նաև ընթերցող պիտի լինի»

    05.03.2013| 15:59
    Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը Հայաստանում առաջին անգամ անցկացվող հայ-ռուսական գրական փառատոնին մասնակցել են տասնհինգ արձակագիր և տասնհինգ բանաստեղծ, որոնցից մրցութային կարգով ընտրված վեց հեղինակ տպագրվել է առանձին գրքով: Վերջիններիս թվում էր նաև ԱՐՈՒՍՅԱԿ ՕՀԱՆՅԱՆԸ:
  • Կինոերաժշտություն, ջազ և տանգո

    Կինոերաժշտություն, ջազ և տանգո

    05.03.2013| 12:40
    Իտալացի անվանի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին Հայաստանում համատեղ համերգ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 30-ին կայանալիք համերգը կնվիրվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյա հոբելյանին:
  • Էքսպերիմենտալ ներկայացում

    Էքսպերիմենտալ ներկայացում

    05.03.2013| 12:14
    Թիթեռների ընտանիքում ծնվել է մեկը` առանց թևերի: Նա փորձում է օգտագործելով դիմացինի սերը` ստանալ նրա թևերը: Սակայն տեղի է ունենում անսպասելին… Երևանի մնջախաղի պետական թատրոնը սկսում է իր նոր խաղաշրջանը: Մարտի 7-ին և 14-ին հանդիսատեսի դատին կհանձնվի «Թռիչք» միմոդրաման (ռեժիսոր` Ժիրայր Դադասյան): Ներկայացվելու են երկու առանձին ներկայացումներ («Արծիվներ» և «Թիթեռներ»), որոնց միավորում է մեկ ընդհանուր գաղափար:
  • «Ինձ համար մեծ պատիվ է Համշենի պատմությունն ու մշակույթը մինչև Հոլիվուդ հասցնելը»

    «Ինձ համար մեծ պատիվ է Համշենի պատմությունն ու մշակույթը մինչև Հոլիվուդ հասցնելը»

    05.03.2013| 12:03
    Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկներում» վավերագրական ֆիլմը արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին: Ֆիլմը շուտով կներկայացվի նաև Երևանում: