ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Չիչոյանգեյթ» կամ կարդա, որ բթությանդ կուսությունն անցնի

«Չիչոյանգեյթ» կամ կարդա, որ բթությանդ կուսությունն անցնի
18.09.2023 | 22:09

Աֆորիզմ դարձած այս արտահայտության հեղինակը Հայաստանի հզորագույն իրավաբաբաններից երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանն է: Ավելի դիպուկ բնութագրել իրավաբանական մտքից բոբիկ, արհեստավարժության թոփալությամբ տառապող իրավաբաններին հնարավոր չէ և չի եղել:

«ԲԵՌՆՎԱԾ ԴԱՏԱԽԱԶԻ» ՉԲԵՌՆՎՈՂ ՈՉԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ


ՀՀ գլխավոր դատախազի կողմից Շիրակի մարզ «ներբեռնված» Չիչոյան դատախազի մասնագիտական շեդևրալ ապիկարության վերջը չի երևում: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ գիտեինք, թե հասել ենք հատակին, բայց տակից թխթխկացրեցին:
Թվում է, թե ԱՐՄԵՆ ԴՄԻՏՐԻԻ ՉԻՉՈՅԱՆԸ, կեղծիքները և հանցագործներին քողարկելու ճարպկությամբ, մրցակցության մեջ է մտել Շիրակի մարզի կաշառասեր նախկին դատախազներ Կարեն Գաբրիելյանի և Գուրգեն Գրիգորյանի հետ: Վերջինի մականունը, ըստ լուրերի, հայտնի մի կենդանու անվան հետ է ասոցացվում:
Չիչոյանի «թոփալ» իրավաբանության վկայություններից հերթականն այն է, որ, թերևս, շատ ձիգ ու պիրկ սատարելով Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի հանցանքներին, չի վարանում խեղաթյուրել հանցավոր փաստերի շարքից ևս մեկ ուշագրավը:
Մասնավորապես, 30.10.2022 թվականից մինչև 04.11.2022 թ. ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից Գյումրու թիվ 32 դպրոցում իրականացված ստուգմամբ պարզվել է, որ դպրոցի «V դասարանի սովորող Մխիթար Գրիգորյանը 2021 թվականի մարտի 24-ից ազատվել է դպրոցից՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով: Տնօրենի 30.08.2021 թ. № 90 հրամանով ընդունվել է դպրոցի VI դասարան: Նշված ժամանակահատվածում Մ. Գրիգորյանի՝ կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր առկա չեն եղել»:
Փաստաթուղթը՝ կից:


Սա նշանակում է, որ տվյալ աշակերտը 2021 թվականի մարտի 24-ից այլևս չի համարվել Գյումրու թիվ 32 դպրոցական, հաշվառված չի եղել այդ դպրոցում, այո՞: ՈՒշադրություն դարձրեք տեսչական մարմնի գրածին. «Ազատվել է դպրոցից՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնելու նպատակով»:
Այսինքն, մեկնել է երկրից:
Ավելին, համաձայն տեսչական մարմնի վկայության, այդ աշակերտի կրթության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն հայտնաբերվել:
Փաստորեն, տեսչական մարմինը բացահայտել է պատժելի օրինախախտում, չքողարկված կոռուպցիայի վառ ու ցցուն փաստ, որով պետք է զբաղվեր Շիրակի մարզ բերված դատախազ Չիչոյանը:
Փաստ է նաև, որ այդ պաշտոնյան դա ոչ միայն չի արել, այլև քողարկում է:
Առավել հետաքրքիր է, որ Գյումրու 32 դպրոցի՝չդատված հանցագործ, տնօրենը այդ աշակերտին 30.08.2021 թվականին ընդունել է դպրոց: Այսինքն, սկզբում ազատել, հետո ընդունել է: Ինչը կրկին ու վերստին ապացուցում է, որ աշակերտը դպրոցում հաշվառված չի եղել և 24.03.2021 թվականից չի հանդիսացել ա՛յդ դպրոցի ա՛յդ դասարանի աշակերտ:
Իսկ Շիրակի մարզի Չիչոյան դատախազը 04.08.2023 թվականի՝ինձ ուղղված գրության մեջ, գրում է. «...Մխիթար Լևոնի Գրիգորյանը ընդունվել է 6-րդ դասարան, որտեղ որևէ կարգի խախտում թույլ չի տրվել, քանի որ համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 1640 –Ն հրամանի, վերոհիշյալ աշակերտի՝տվյալ ուսումնական տարվա բացակայոսւթյունների թիվը չի գերազանցել 120 ժամը»: Փաստաթուղթը՝ կից:

Շիրակի մարզի Չիչոյան դատախազը, թավայի մեջ ընկած իժի նման, ամեն կերպ գալարվելով, փորձել է պատսպարել Գյումրու թիվ 32 դպրոցի՝ բազմադրվագ հանցագործ տնօրենին: Այդպիսով, Չիչոյանը շահել է հակաիրավապահ կոչումը, քանզի դպրոցից հեռացված և արտերկիր մեկնած աշակերտը բացակայություններ չի կարող ունենալ՝ նա դպրոցից ազատվել է և, ուրեմն, ի՞նչ 120 ժամ բացակայությունների մասին է խոսքը: Պարզ է, չէ՞, եթե աշակերտը մեկնել է ՌԴ, լքել է երկիրը, ինչպե՞ս է նա շարունակել մնալ հաշվառված դպրոցում, որ բացակայությունների թիվն էլ հաշվարկվի: Այն դեպքում, որ ՀՀ կրթության տեսչական մարմինը չի հայտնաբերել այդ աշակերտի ուսման վերաբերյալ փաստաթղթերը Գյումրու թիվ 32 դպրոցում: ՈՒշադրություն դարձրեք, որ ՀՀ կրթության տեսչական մարմինը տվյալ դպրոցում ստուգումն իրականացրել է 30.10.2022-04.11.2022 թ. ժամանակահատվածում և հենց այդ ընթացքում նույնիսկ նշած աշակերտի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի հայտնաբերել, աշակերտն էլ «նստած է» եղել արդեն իսկ 6-րդ դասարանում:
Այստեղ է ասված՝ կարդա, որ բթությանդ կուսությունն անցնի:
Դե, չի «ներբեռնվում» էլի Չիչոյանն իր այս պաշտոնում: Փաստացի, նա դարձել է մի դպրոցի տնօրենի պրիմիտիվ ստերի համահեղինակը:
Սա իսկական «Չիչոյանգեյթ» է` չիչոյանական իրավական «սկանդալ»:
Ոչ թե ակնհայտ է, այլ ակնբախ է, որ Շիրակի մարզի դատախազի պաշտոնին բերված Չիչոյանն իրեն պահում է որպես ներքին գաստարբայտեր, ոչ թե մարզի գլխավոր իրավապահ:
Այսպիսով, Շիրակի մարզի դատախազի պաշտոնում, նա փորձել է քողարել դպրոցի տնօրենի <<լևի>> պահած աշակերտին և անտեսել ՀՀ կրթության տեսչական մարմնի հայտնաբերած՝ քրեորեն պատժելի խախտումը: Նշված աշակերտի հետ կապված փաստը վերլուծելու նպատակով, դիմեցինք կրթության ոլորտի մասնագետներին, որոնք նշեցին՝ նախ, դրսից եկած աշակերտը չի կարող մեկ դասարան բարձր նստել՝ նա պետք է հաճախեր նույն դասարան, ոչ թե հրամանագրվեր իր դասարանից բարձր՝ վեցերորդ դասարան:
Ընդ որում, Մ. Գրիգորյանը դպրոց պետք է, այսպես ասած, վերընդունվեր համապատասխան մասնագետներից կազմված հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Ինչ մնում է բացակայությունների իբր օրինականությանը, ապա դրանք չէին կարող հաշվարկվել, որովհետև Մ. Գրիգորյանը նշված ժամանահատվածում աշակերտ չի համարվել: Իսկ եթե նույնիսկ ուսումնական «հաշվիչն» էլ աշխատել է, ապա, ելնելով փաստաղթղթում նշած ամսաթվից՝ մարտի 24-ից, 120 բացակայությունների քանակը մինչև ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածն արդեն լրացած է եղել՝ հաշվի առնելով դասերի դասատախտակը և դպրոց հաճախելու շաբաթական ժամաքանակը: Բացակայությունները նույնիսկ եթե ապրիլի 24-ին էլ չէին լրացել, ապա մայիսի 10-ին հաստատ լրացած կլինեին:
Այնպես որ, շարժական այս սուտն աղբանոցային է, իսկ Չիչոյանն այն փաթեթավորել է իր ստորագրությամբ:
Չիչոյանը, ինչպես ասվում է, սիրում է ոչ թե սուրճ, այլ սուտ աղալ ու աղացել է շատ անորակ:
Նրա թխած թղթոնը վկայում է՝ Շիրակի մարզը խոր ու անելանելի վերնախավային, իրավապահների փորած կոռուպցիոն անդունդում է:
Հարկ է փաստել, որ Շիրակի մարզ բերվելու օրվանից Չիչոյանը դրսևորում է պաշտոնեական անկյալություն:
Նրա աշխատանքային «բրենդը» չաշխատելն է կամ աշխատանքի պատրանք ստեղծելը՝ հով տեղում նստած:

ԿՈՄՊՐՈՄԱՏ ՀԱՎԱՔԵԼ ԵՎ ԱՅՆ ՎԵՐԱԾԵԼ ՇԱՀԻ՞

Շիրակի մարզի Չիչոյան դատախազը ո՛չ միայն կեղծիքն ու բացահայտ իրավախախտումները անորակ քողարկող է, դրանց գործերը մեռցնող, այլև երգիծաբան է:
Իր` 02.02.2023 թ. 08.02.2023 թ.,21.06.2023 թ., 06.07.2023 թ. գրություններում նա հեղիանակել է այնպիսի մտքեր, որոնք երգիծական շարժի, սրտանց ծիծաղելու և մի լավ ծաղրելու նյութ են:
Մասնավորապես, Ա. Չիչոյանը գրում է, որ Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված և կարճված քրեական վարույթից հետո, իր՝ Չիչոյանի նախորդը, դիմել է Շիրակի մարզի նախկին մարզետին (որն այժմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն է-Լ.Ա.), որպեսզի քննարկվի այդ տնօրենի պաշտոնավարման նպատակահարմարությունը: Մեջբերում եմ Չիչոյանի՝ նշված գրություններում, կրկնվող այդ հատվածը. «Քրեական վարույթով ավարտական որոշումները կայացնելուց հետո՝ 2022 թվականի հունիս ամսվա ընթացքում, Շիրակի մարզի դատախազությունից միջնորդագիր է ուղարկվել Շիրակի մարզպետարան, որով, ի թիվս այլնի, բարձրացվել է «Գյումրու թիվ 32 հիմնական դպրոց» ՊՈԱԿ տնօրեն Արմինե Սուքիասյանի և հաշվապահ Լյուդմիլա Պետրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցի քննարկման անհրաժեշտությունը»: Տրամաբանական էր մտածել՝ Չիչոյանը Շիրակի մարզ է բերվել տարբեր անձանց և ոլորտները իրավական ամենաթողությունից, իրավական ռեցիդիվիստներից մարզը և Գյումրին ազատելու, նույնիսկ՝ ազատագրելու համար, սակայն, պարզվում է՝ նա մատնոցախաղ է խաղում:
Կարծես՝ ինքը չէ, որ պետք է մտահոգվի և՛ Շիրակի մարզպետարանի ակնհայտ կոռումպացված աշխատանքով, և՛ այդ տնօրենի պաշտոնավարումը հանդուրժելու, դրա հանցանքները քողարկելու հարցով: Տպավորություն է, որ այդ տնօրենի մասին Չիչոյանի գրությունները ոչ թե մարզի գլխավոր իրավապահն է գրում, այլ անկյունի «քսերոքսնոցի» աշխատողը:
Որպես մարզի դատախազ, նա ուղղակի պարտավոր էր զբաղվել մի դպրոցի տնօրենի հարցով, որի վերաբերյալ իր նախորդը նման բովանդակությամբ գրություն էր ուղղել Նազելի Բաղդասարայանին: Չիչոյանը դա չի արել, չգիտես, ինչու: Եթե վախեցել է, ուրեմն, իրավունք չունի իրավաբան, առավել ևս, Շիրակի մարզի դատախազ աշխատել:
Բայց կեղծիք հովանավորելու իր գործունեությունը Շիրակի մարզում ապացուցում է մեկ այլ հստակ և ստույգ հանգամանք՝ բոլոր տեսակի կոմպրոմատները նա հաջող վերածել է դրամի, կարճ ասած, մոնետիզացրել է դրանք:
Ելնելով այդ հանգամանքից, ՀՀ գլխավոր դատախազին irates.am-ի էջերից ուղղում ենք հետևյալ հարցերը՝ակնկալելով Աննա Վարդապետյանից, ոչ թե Շիրակի մարզի իր դրածոյից պատասխաններ.

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ Ինչի՞ց, ո՞ր փաստերից ելնելով է Շիրակի նախկին դատախազը միջնորդել Շիրակի մարզպետին` քննարկելու Գյումրու թիվ 32 դպրոցի և դպրոցի հաշվապահի պաշտոնավարման նպատակահարմարությունը։
ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ Քննարկվե՞լ է այդ միջնորդությունը Շիրակի մարզպետարանում։
Հարց Երրորդ Եթե քննարկվել է,ապա ի՞նչ որոշում է կայացվել։
ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ Եթե որոշվել է այդ չդատված հանցագործ տնօրենին թողնել իր պաշտոնում , ապա ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացվել։
ՀԱՐՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն ինչու՞ է ձգտել և ջանք չի խնայել, որ այդ տնօրենը շարունակի պաշտոնավարել։ Ի՞նչ անձնական շահագրգռություն է ունեցել նա։
ՀԱՐՑ ՎԵՑԵՐՈՐԴ Ինչու՞ է այդ տնօրենը ` քրեական վարույթը կարճելուց հետո՝ոչ արդարացման հիմքով, շարունակում աշխատել` հաշվապահով և կեղծ ցուցմունքներ տված իր խմբով։
ՀԱՐՑ ՅՈԹԵՐՈՐԴ Ինչու՞ Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունը, քաջ տեսնելով, հենց այս պահին էլ, այդ դպրոցում տեղի ունեցող աղաղակող խախտումները, շարունակում է այդ դպրոցի տնօրենին պահել պաշտոնում և ինչու՞ ՀՀ գլխավոր դատախազությունը որևէ քայլ չի ձեռնարկում այդ տնօրենի պաշոտնավարումը ժամ առաջ կասեցնելու համար:
ՀԱՐՑ ՈՒԹԵՐՈՐԴ Շիրակի մարզի կրթության վարչության պետն ինձ ուղղված իր պատասխաններում, կոծկել, քողարկել է բազմաթիվ փաստեր` չպատասխանելով այդ դպրոցի տնօրենի կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսչական մարմնի հայտնաբերված ` փաստացի, կեղծ աշակերտ պահելու և դպրոցական բաղադրիչի բաշխման հետ հարցերին, ինչի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ուղղել եմ դիմումներ:
Ինչու՞ ցայսօր չեմ ստացել պատասխաններ այդ ամենի վերաբերյալ, ինչու՞ չեն քննվում տեսչական մարմնի կողմից Գյումրու թիվ 32 դպրոցում հայտնաբերված խախտումները։
Քանի որ, ակնհատ է՝ Շիրակի մարզ բերված դատախազ Չիչոյանը ընթացք չի տալիս, օրինակ, Բյուրակն գյուղի դպրոցի նկատմամբ 2018 թվականին հարուցված քրեական գործին, որով այդ գյուղի դպրոցի 75 աշակերտներից 43-ը ներգրավված են եղել ներառական կրթության ծրագրում, ընթացք չի տալիս Շիրակի մարզպետարանի կրթության վարչության նախկին պետի՝ Արթիկի թիվ 2 և թիվ 4 դպրոցներից տարածքներ խլելու փաստով հարուցված քրեական գործին, որևէ կերպ չի արձագանքում Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ 2022 թվականին հարուցված քրեական գործին, չի արձագանքում Գյումրու մի շարք այլ դպրոցներում տեղի ունեցող խայտառակություններին, ստիպված ենք լինելու մեր յուրաքանչյուր նոր հրապարակումներում անդրադառնալ կրթական «բեսպրեդելին» և դրա մարզային փաստացի հովանավոր Չիչոյանին:


«ОН ЖЕ ГОГА, ОН ЖЕ ГОША»-Ն ԿԱՄ «ДЖЕКСОН ОКАЗАЛСЯ ЖЕНЩИНОЙ»?

Irates. am-ի ընթերոցողը կհիշի շաբաթներ առաջ «Он же Гога, он же Гоша» վերնագրով նյութը, որում բացահայտել էիք Գյումրու թիվ 32 դպրոցի տնօրենի` քննիչի բնութագրմամբ, խմբի անդամ Նոնա Հովսեփյան/Նաիրա Գևորգյանը երկու անուն-ազգանունով էր ներկայացված քրեական գործում:
Բայց, պարզվում է, քրեական գործի ֆիգուրանտ, կեղծ ցուցմունք տված՝ երկու անուն-ազգանունով ներակայացածը, քրեական գործի 11-րդ, 12-րդ էջերում շրջում է նաև Նաիրա Հովսեփյան անուն-ազգանունով:
Էկրանանկարները՝ կից (1, 2):


Հիմա հարց Չիչոյանին. չե՞ք տեսել, չե՞ք բացահայտել ձեր բոլորի խմբակային, համակցված ստի այս վկայությունը: Բա ասում էիք՝ Նոնա Հովսեփյան/ Նաիրա Գևորգյանին մտերիմ, հարազատներն են Նոնա ասում՝ պնդելով, որ նա այլևս Նաիրա Գևորգյան է:
Քննիչը, որը գրել է «վկա Նոնա Հովսեփյան» վկայի հարազա՞տն է, մտերի՞մը: Իսկ նույն անձին՝ քրեական գործի մյուս էջերում «Նաիրա Հովսեփյան» ներկայացնելով, քննիչը, հսկող դատախազը իրենց ո՞ր շրջապատում հնչող անունն են գրել:
Джексон опять оказался женщиной?..
Կրկին ու նորից դիպուկ է հիշել Վլադիմր Նազարյանի միտքը. «Կարդա՛, տղա ջան, որ բթությանդ կուսությունն անցնի»:


Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 7242

Մեկնաբանություններ