23.02.2025|
07:22
«Միասին» շարժումն իր տարակուսանքն ու դատապարտումն է հայտնում հասարական - քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված անըմբռնելի քրեական գործի առիթով։ Իր ընդդիմադիր, հաճախ ծաղրահումորային, բայց մշտապես գրական լեզվի բառապաշարի սահմաններում քննադատությամբ հայտնի Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔրՕր-ի 490 հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը կամ նշված անձանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը` կապված նրանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։ Սույն ենթակետով հանցանքը «պատժվում է ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»: Դատարանում արդեն ներկայացվել են Էդգար Ղազարյանի ընդդիմադիր ելույթներից աչառու կտրատված ինչ-ինչ հատվածներ։