Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Ասում են...

Ասում են...
15.08.2008 | 00:00

...թե ՀՀԿ հին գվարդիան, որի մեջ մտնում են ուղնուծուծով նժդեհյան գաղափարախոսությանը նվիրված հանրապետականներ, մասնավոր զրույցներում ավելի ու ավելի հաճախ է իր դժգոհությունն արտահայտում Արտաշատի թիվ 17 միաթեկնածու ընտրատարածքից «без пяти минут» ԱԺ պատգամավորի մանդատը գրպանը դրած Հովիկ Աբրահամյանին հայրենյաց խորհրդարանի գահին բազմեցնելու տեսլականից։ Նույն գվարդիային մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ հանրապետականների այս թևն առաջիկա օրերին մտադիր է ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ օրակարգ մտցնել երկու արտահերթ հարց. ա) ԱԺ գործող նախագահի փոփոխության անհրաժեշտության հիմնավորում, բ) նման հիմնավորման հաստատումից հետո այս պոստում Հովիկ Աբրահամյանի փոխարեն այլ թեկնածուի առաջադրում։ Ասում են, թե տվյալ դեպքում խոսքը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի մասին է, որը «գորշ կարդինալի» կարգավիճակում Արմեն Խաչատրյանի օրոք ԱԺ-ն դե ֆակտո ղեկավարելու փորձ արդեն իսկ ունի և գործընկեր պատգամավորների կողմից ընկալվում է որպես բարդ իրավիճակներում ոչ միայն հանրապետական, այլև մյուս խորհրդարանական ֆրակցիաներն ուղղորդող ստվերային «դիրիժոր»։

Դիտվել է՝ 5499

Մեկնաբանություններ