11.09.2024|
21:45
Մեհմեդը գործուղումից տուն վերադարձավ մի անբացատրելի տրամադրությամբ. ինքն էլ չէր հասկանում, թե ի՞նչ է կատարվում իր հետ. մի տեսակ վերացել էր իրականությունից ու շրջապատից. չէր լսում շրջապատի մարդկանց ձայները, խոսակցությունը, անգամ կնոջ ու երեխաների՝ իրեն ուղղված հարցերն ասես չէր լսում, թե՞ չէր հասկանում. հայացքը դարձել էր խորասուզված գիրք կարդացող մարդու հայացք, որը բացի գրքի տողերից, ոչինչ չէր տեսնում: