Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 
  • Իշխանություն-ընդդիմություն՝ պասերով խաղ

    Իշխանություն-ընդդիմություն՝ պասերով խաղ

    12.09.2024| 15:02
    Վաղուց չեմ հետևում ազգային ժողով կոչված քաղաքական կրկեսում կատարվողին։ Մամուլում նայելով, թե ինչպես է խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում հետևում երեսփոխան Լուլուի՝ Լուսինե Բադալյանի առաջադրած «լրջագույն հարցի»՝ կանանց շրթունքներն անվտանգ կերպով ավելացնելու, բոտոքսի խնդրի քննարկմանը, նորից համոզվեցի, որ ԱԺ-ն դարձել է Հայաստանի քաղաքական կառավարման սայլի 5-րդ անիվը: Խորհրդարանում Հայաստանի համար ոչ մի կարևոր հարց չի լուծվում, միայն շոու են անում։ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, այնքան քաղաքավարի ձևով հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, կարծես ինքը չէր վերջերս նույն Փաշինյանին վատ տոնով «կառավարության գլուխ» կոչել։ Հերիք էր՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի հանդեպ հրապարակային ձևով ռևերանս անի, որ փոխվի խորհրդարանական ընդդիմության վերաբերմունքը ՔՊ-ական իշխանության հանդեպ։
  • Իրանը գիտի, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել

    Իրանը գիտի, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել

    12.09.2024| 14:48
    Իրանը հենց այնպես հայտարարություններ չի անում, հատկապես՝ մեկը մյուսի հետևից։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ովքեր են անում, ինչ պաշտոնի մարդիկ, ինչ դիվանագետներ։ Այդ կերպ ևս Իրանը կոնկրետ ազդակ է տալիս։
  • Ամեն ինչ անելու են, որ անգամ խելացի երեխան դպրոցում դառնա դեբիլ

    Ամեն ինչ անելու են, որ անգամ խելացի երեխան դպրոցում դառնա դեբիլ

    12.09.2024| 14:11
    Բոլորը տարածում են երրորդ դասարանի դասագրքում տեղ գտած խայտառակությունը։ Ե՞վ: Ի՞նչ ասեմ, դպրոց ուղարկեք ձեր երեխաներին, թող հնարավորինս խեղեն։
  • Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի

    Երրորդ համաշխարհային պատերազմի ուրվականն աստիճանաբար դադարում է ուրվական լինելուց, գնալով դառնում հստակ տեսանելի

    12.09.2024| 13:49
    Օրը ոչ ուրբաթ էր, ոչ էլ 13- ը… Սեպտեմբերի 10- ն էր 2024 թվականի: Այդ օրը գիշերն ԱՄՆ- ում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի առաջին և, հնարավոր է, միակ հեռուստաբանավեճը մինչև նոյեմբերի 5- ին կայանալիք նախագահական ընտրություններ, եթե ԱՄՆ- ի նախկին նախագահը հրաժարվի Հարիսի հետ երկրորդ ու վերջին հեռուստաբանավեճից: Հեռուստաբանավեճի վերաբերյալ Газета.Ру- ի հրապարակման վերնագիրը, կարծում ենք, միանգամայն արդարացված կերպով սկսվում է «ճակատագրական գիշեր» բառերով…
  • Երկրում տիրող անտերխանայի ու կրիմինալ վակխանալիայի թեման տեղը տեղին դաղել էր

    Երկրում տիրող անտերխանայի ու կրիմինալ վակխանալիայի թեման տեղը տեղին դաղել էր

    12.09.2024| 13:35
    Կառավարության նիստի էսօրվա գյալաջին ուղիղ համեմատական ուներ երեկվա ԱԺ հարցուպատասխանի հետ. միանգամից զգացվում էր, որ երկրում տիրող անտերխանայի ու կրիմինալ վակխանալիայի թեման տեղը տեղին դաղել էր...
  • Ինչքան ուզում եք ընդդիմադիր եղեք, մեկ է` հարկերը մուծում եք

    Ինչքան ուզում եք ընդդիմադիր եղեք, մեկ է` հարկերը մուծում եք

    12.09.2024| 13:03
    Էն որ ասում էր` հարկ տվողների կենացը չեն խմում, գիտե՞ք ում նկատի ուներ որպես հարկատու։ Գիտե՞ք ում էր ծաղրում։ Ասեմ` ընդդիմադիր հարկատուներին նկատի ուներ։ Ղժժում էր վրաները...
  • Պատվերով դատ

    Պատվերով դատ

    12.09.2024| 12:46
    Իմ «Ետ արի» գրքում, չգիտեմ, որ պատմվածքում, որ էջում, որ տողում` գրել եմ, որ դատավորին դատում են այն բանի համար, որ արդար դատ է արել:
  • Պուտինի այցը Թուրքիա  էլի հետաձգվեց

    Պուտինի այցը Թուրքիա էլի հետաձգվեց

    12.09.2024| 12:15
    Այս անգամ ՌԴ նախագահի ինքնաթիռը ուղեկցող վեց կործանիչների պատճառով:
  • Մինչև վերջ խաղալու են, մինչև վերջ

    Մինչև վերջ խաղալու են, մինչև վերջ

    12.09.2024| 11:44
    Մի մասն ընդդիմություն է խաղալու, էն մեկն էլ՝ հեղափոխություն իրականացրած հեղափոխական վարչապետ: ՈՒ անելու են այնքան ժամանակ, մինչև ողբերգությունն անմիջապես չկպնի իրենց, ցավը չհասնի իրենց մարմնին:
  • Ինչպես են տուժում վարժական հավաքների մասնակիցները

    Ինչպես են տուժում վարժական հավաքների մասնակիցները

    12.09.2024| 11:02
    Զինկոմիսարիատները, համայնքապետարաննները խնդիրներ են ունենում 25-օրյա վարաժական հավաքների մասնակիցներին հավաքագրելու գործում. մարդիկ դժկամությամբ են մասնակցում հավաքներին։ Դրա պատճառը միայն այն չէ, որ վարժական հավաքների մասնակիցները սահմանագոտում կյանքի համար վտանգավոր ծառայություն են իրականացնում։ Վարժական հավաքների մասնակիցներին 25-օրյա հավաքի համար պետական բյուջեից վճարում են մոտ 180 հազար դրամ աշխատավարձ։ Հավաքների շատ մասնակիցներ մշտական աշխատանք ունեն կամ օրավարձու աշխատողներ են։ Օրավարձու բանվորների օրական վաստակը նվազագույնը 10 հազար դրամ է։ Ըստ օրենքի՝ գործատուն պետք է հատուցի 25 օրվա հաշվարկով վարժական հավաքի մասնակցի աշխատավարձի ու 180 հազար դրամի տարբերությունը՝ նվազագույնը 70 հազար դրամ և ավելի գումար։ Սակայն գործնականում գործատուն չի հատուցում այդ գումարը, եթե դա վերաբերում է օրավարձու աշխատողներին, արհեստավորներին և այլն։