Աստծո կանչը
Օգոստոսի 12
Իմացեք, որ ոչ մի աղոթք անպատասխան չի մնում: Հենց այն ժամանակ, երբ մի որևէ բան սխալ թվա ձեզ, կամ մեկի արարքներն ու գործերը չլինեն այն, ինչ որ ձեր կարծիքով կուզենայիք լիներ, այդ իսկ պահից սկսվում է ձեր պարտականությունը` աղոթելու, որ այդ սխալներն ուղղվեն կամ այդ անձը փոխվելով ուրիշ դառնա:
Ընդունեք ձեր պատասխանատվությունը: Ինչ սխալներ կան ձեր երկրի պետական այրերի, իր օրենքների, իր ժողովրդի մեջ: Հանգիստ խորհրդածեք այս խնդիրները և ձեր աղոթքի նյութը դարձրեք: Եվ կտեսնեք, որ մարդիկ, որոնց հետ բոլորովին շփում չեք ունեցել, փոխվել են, օրենքները դրվել են ձեր խնդրածի համեմատ. չարիքները չքացել են:
Այո՛, ձեր կյանքը թող մեծ իմաստ ստանա:
Ապրեք ծառայելու և փրկելու համար:
Կարող է պատահել, որ դուք բոլորովին դուրս չգաք ձեր տանից, բայց լինեք ամենազորավոր ուժերից մեկը` բարին տարածելու ձեր երկրի ու աշխարհի մեջ:
Կարող է այնպես լինի, որ երբեք չտեսնեք այն մեծ գործը, որ դուք եք կատարում, բայց Ես տեսնում եմ, տեսնում է այդ չարը: Ա՜հ, իրոք փառավոր է այն կյանքը, որ փրկում է: Սրանք են Իմ գործակիցները: Այս իմաստով ավելի շատ նայեք ձեր կյանքին:
Սովորեք Ինձ պես տեսնել ու սիրել, ո՛վ Իմ կյանքի ուղեկիցներ: