Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հրաշալի պատահարներ

Հրաշալի պատահարներ
19.07.2024 | 00:11

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 19

Տե՛ր, ուրախ սրտով շնորհակալություն ենք հայտնում

Քո սքանչելի օրհնությունների համար, որ անձրևում ես մեզ վրա այսօր և ամեն օր:

Ես ձեր կողքին եմ: Ես առաջնորդում եմ ձեզ. ամեն ինչի մեջ հետևեցեք ինձ: Անասելի սքանչելիքներ կբացվեն ձեզ, որոնք իրապես վեր են ձեր երևակայությունից: Ես եմ ձեր առաջնորդը. այս միտքը թող հրճվանք պատճառի ձեզ: Ես ձեր Առաջնորդն եմ ու Բարեկամը:

Հիշեք, որ հրաշք գործելը ինձ համար բնական վիճակ է: Սովորական երևույթ, որը սակայն իրագործվում է հոգևոր ուժերով, իսկ այն մարդը, որ գործում, բայց զգայարաններով է ընկալում, բնությանը հակառակ բան է համարում հրաշքը:

Իմացեք նաև, որ բնական մարդը թշնամության մեջ է Աստծո հետ: Սակայն դուք ամբողջովին Ինձ դարձեք: Աղոթք արեք, որ ավելի լավ ըմբռնեք, որ չկա ավելի մեծ հրաշք, քան ինձ հետ լինելու ամենօրյա պատեհությունը. ինչը իրականություն կարող է դառնալ, եթե առաջնորդվում և վերհայեցում եք ապրում Ինձնով:

Իմ զավակներ, թագավորությանս որդիները առանձնահատուկ կերտվածքի ժողովուրդ են. առանձնացված մարդիկ, տարբեր` հոգսերով, ձգտումներով, շարժառիթներով և վարձատրության մասին ունեցած իրենց ուրույն ըմբռնումով:

Դուք ականատես եղաք իրադրության, որ պատահեց` ինչքան դյուրին, նույնքան էլ պարզ, և այնքան հեռու մնաց արտաքին ազդեցություններից, որ դուք զարմացած մնացիք:

Սակայն իմացեք, Ի’մ զավակներ, որ պատահածը, ձեր կարծածի պես, այնքան էլ դյուրին ու պարզ չիրականացավ: Այդ իրագործվեց ժամերով, օրերով ու ամիսներով սպասելուց և սիրտ մաշող պայքարներից հետո միայն: Պայքար, որ դուք մղեցիք արիությամբ ու աննահանջ միտումով` հաղթահարելու համար ձեր «ես»-ը, կատարելու համար Իմ Կամքը և ապրելու` համաձայն Իմ ուսմունքի:

Արհամարհանքը, նեղություններն ու տառապանքը երբ համբերությամբ տարաք, նշանակում է ստացել եք հոգևոր մի զորություն, որը հրաշալի ձևով գործում է ձեր մեջ:

Դիտվել է՝ 2628

Մեկնաբանություններ