ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Նիկոլն իր ոհմակի հետ միասին անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի-2

Նիկոլն իր ոհմակի հետ միասին անմիջական պատասխանատուն է լինելու գրեթե անխուսափելի պատերազմի-2
13.01.2024 | 13:24

Եվ այս անգամ հատուցումից՝ դաժան, բայց արդարացի պատժից չի խուսափելու

(սկիզբը` այստեղ)

Առկա տեղեկությունների, փաստերի վերլուծության արդյունքում որևէ, անգամ մազաչափ կասկած չկա, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անկախ իր և Ադրբեջանի նկատմամբ Նիկոլի ու նրա ոհմակի սիլիբիլիներից, սեթևթանքներից, զիջողական քաղաքականությունից, խոնարհվելուց ու գրեթե մինչև կոշիկները լիզելու աստիճան կռանալուց, պատրաստվում է մի նոր պատերազմի:

Այս անգամ անմիջականորեն հե՛նց Հայաստանի դեմ ուղղված պատերազմի, հետևաբար միանգամայն հասկանալի է, որ Ալիևն այս նպատակադրումն ունենալով, թքել է Նիկոլի ու նիկոլենց առաջարկած «խաղաղության պայմանագիր» կոչվածի վրա: Ադրբեջանաթուրքական տանդեմի առաջնային, բայց, անշուշտ, ոչ միակ նպատակը Ադրբեջանից Նախիջևան Սյունիքի, հնարավոր է, նաև Վայոց Ձորի մարզով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» բացելն է ու նրա միջոցով Թուրքիայի հետ ցամաքային հաղորդակցության ապահովումը:

Ավելին՝ մեկ հարվածով իր համար ռազմավարական կարևորության մի քանի խնդիրների լուծումը՝ «Զանգեզուրի միջանցքով» Հայաստանն Իրանից կտրելը, Սյունիքի, եթե հնարավոր է, նաև Վայոց Ձորի մարզի աստիճանական դատարկմանը հասնելը, Իրանի թիկունքում հայտնվելը, Իրանի դեմ Իսրայելի, ԱՄՆ- ի, Մեծ Բրիտանիայի հնարավոր պատերազմի դեպքում նրանց համար այս կողմից Իրան ցամաքային ներխուժման հնարավորության ապահովումը, ի վերջո, ոչ հեռավոր ապագայում Հայաստանի հայաթափմամբ, կլանմամբ պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին հերթական, բայց կարևորագույն քայլը կատարելը:

Ինչպես վերջին երեք պետությունը, այնպես էլ Թուրքիան և Ադրբեջանը վերոնշյալ նպատակների իրականացումից իրենց խոշոր շահերն ունեն: Օրինակ, Ադրբեջանն Իսրայելին, ԱՄՆ- ին, Մեծ Բրիտանիային նման ծառայություն մատուցելու դիմաց, որպես շահաբաժին, առնվազն ակնկալում է Իրանից նրա հյուսիս- արևմուտքում (Իրանական Ադրբեջանում) գտնվող Արևմտյան Ադրբեջան և Արևելյան Ադրբեջան նահանգների պոկումը և, որպես Հարավային Ադրբեջան, միացումն իրեն: Թեհրանն ավելի վաղ կտրականապես դեմ է արտահայտվել Երևանին ուղղված՝ Հայաստանի տարածքով միջանցք բացելու Ադրբեջանի պարտադրանքին։

РБК– ն իր երեկվա հրապարակման մեջ հիշեցրել է, որ 2023թ. սեպտեմբերի վերջին Նախիջևանում տեղի է ունեցել Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, և որ նրանք բարձրացրել են նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Էրդողանն այն ժամանակ հնարավոր է համարել նաև, որ Թուրքիան Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցություն կարող է ունենալ Իրանով, այլ ոչ թե Հայաստանով։

Թեև այն ժամանակ էլ պարզ էր, որ այս մասին Էրդողանի ասածը թուրք- ադրբեջանական տանդեմի իրական նպատակը սքողելու համար է, սակայն ս. թ. հունվարի 10- ին ադրբեջանական հեռուստաալիքներին Ալիևի տված հարցազրույցում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ նրա ասածներից հետո, կարծում ենք, նույնիսկ թերհավատների մոտ որևէ կասկած չպետք է մնա, որ հիշյալ տանդեմը, որպես միմյանց միջև ցամաքային հաղորդակցության միջոց, նպատակ ունի բացել «Զանգեզուրի միջանցք» կոչվածը, այսինքն՝ հաղորդակցությունն ապահովել հենց Հայաստանի ներկայիս տարածքի մի մասը նրանից խլելով, քանի որ ոչ միայն միմյանց միջև հաղորդակցության, այլև վերոնշյալ մյուս նպատակներն էլ ունեն:

«Ադրբեջանում սկսել են պատրաստվել Զանգեզուրի միջանցքի անցկացմանը,- գրել է РБК– ն:- Ալիևը 2021 թվականի ապրիլի 20-ին հայտարարել է, որ Բաքուն կկատարի խնդիրն անկախ նրանից՝ Երևանը դա ցանկանում է թե ոչ։ Նա նաև Զանգեզուրն անվանել է գրավյալ տարածք։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հայտարարությունը սադրանք է համարել: Հայաստանում մտավախություն ունեն, որ Զանգեզուրի միջանցքի կառուցումը երկիրը կկտրի Իրանի հետ սահմանից, և որ Բաքուն հավակնելու է Սյունիքի մարզին»։

Որպես «բարեկիրթ» եղբորից ապտակ իր կրտսեր եղբայր Նիկոլին, և, միաժամանակ, միանգամայն հստակ ազդանշան, որ ինքն ու իր ղեկավարած կամ, որպես խամաճիկ, Արևմուտքից կառավարվող երկիրը բնավ մտադիր չեն Հայաստանի հետ խաղաղության, ու նախընտրում են մնալ պատերազմին կազմուպատրաստ վիճակում, Ալիևը նույն հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն մտադիր չէ զորքերը «հայելային» ձևով հետ քաշել Հայաստանի հետ պայմանական սահմանից։ Այլ կերպ ասած՝ Ալիևը թքել է Նիկոլի և Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արաբատ Միրզոևի՝ զորքերը հայելային ձևով հետ քաշելու ավելի վաղ արված առաջարկների վրա:

(շարունակելի)

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 12442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ