ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ինքնախարազանում, որ վերածվել է մրցակցության ինքնուրույն ասպարեզի

Ինքնախարազանում, որ վերածվել է մրցակցության ինքնուրույն ասպարեզի
13.09.2023 | 12:20

Մեր հետագա անելիքների տեսանկյունից մեզ պետք է հուզի մի հիմնարար բնույթի հարց՝ կապված մեր, այլևս սահմաններ չճանաչող, ինքնախարազանման ու ինքնամերկացման երևույթի հետ, որն ավելի ու ավելի է ծավալվում ու ընդարձակվում։

Ինչպես ասում են, ախորժակը ուտելիս է բացվում։

Աստիճանաբար, սկսած անկախության առաջին տարիներից, պետականաշինության ոլորտում մեր անպիտան լինելու մասին գաղափարը իր սաղմնային վիճակից այսօր վերածվել է մրցակցության ինքնուրույն ասպարեզի, որտեղ կան տարբեր մրցակցող կոնցեպտներ, լիդերներ, և որի ամենօրյա ընթացքը հանգում է նրան, թե ով ավելի հիմնավորված լուտանքի նոր բաժին մեջտեղ կբերի մեր անպիտան լինելու մասին։

Եվ այստեղ մեջտեղ է գալիս մի հիմնարար բնույթի հարց՝ ու՞մ է նման հասարակական երևույթը կամ պրոցեսը ձեռնտու։

Ինչպես հայտնի է, մարդկանց ցանկացած գործունեություն հետապնդում է որևէ նպատակ՝ այս կամ այն կարգի շահ ստանալու միտումով։

Իսկ շահ ասածը կարող է լինել և՛ հասարակական բնույթի, երբ հանրությունն է դրանից օգտվում, և՛ անձնական բնույթի, երբ այն վերածվում է անձնական «բիզնեսի», որը հասարակական իմաստով կարող է լինել նաև վնասակար։

Այս իմաստով, ուժեղ և թույլ պետականությունները ունեն տարբեր վերաբերմունք այս պրոբլեմի նկատմամբ, որն իր կարևորությամբ ավելի է առաջ մղվում անցումային բնույթի և ոչ ստացիոնար հասարակական տրանսֆորմացիաների պայմաններում։

Մեր գոյության հետ սերտորեն առնչված այս հիմնարար բնույթի պրոբլեմի անալիզը ունի արտակարգ կարևորություն մեր վաղվա օրվա համար և կարիք ունի հիմնարար բնույթի իմաստավորման և վերաիմաստավորման։

Այն կեղծ թեզը, թե մեր անպիտան լինելու մասին ինֆորմացիոն հեղեղը ժողովրդին արթնացնելու նպատակ ունի և այդ իմաստով օգտակար է, վաղուց արդեն այդ կասկածելի օգուտից դարձել է մեծ հասարակական վնասի աղբյուր՝ հուսահատության լրացուցիչ ալիք բարձրացնելով միայն ասեկոսեներով ապրող լայն մասսաների շրջանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3428

Մեկնաբանություններ