Օրերս կրկին Վարդենիսի տարծաշրջանում էի` սեփական աչքերով տեսնելու առաջնագիծ դարձած գյուղերի վիճակն ու տեղացիների կենսակերպը, օգնելու ուժերը ներածին չափով:
Մարդիկ պատմեցին, որ նույն օրը Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով անցել է Գեղամասար-Մեծ Մասրիկ ճանապարհի հատվածով, կանգ է առել գյուղերից մեկում, մոտեցել գյուղամեջի մարդկանց ու փող տվել, թե` գնացեք գառ առեք, կերեք:
Հասկանու՞մ եք, թե ինչ աստիճանի նողկալի արարած է այդ մարդը:
Դա հայ ազգին լրիվ դրել է ստամոքսի գերի բիոզանգվածի տեղ:
Գեղամասարից մի քանի կիլոմետր այն կողմ թշնամին ամեն վայրկյան սպառնում է առաջնագիծ դարձած Կուտականի, Տրետուքի, Կութի, Նորաբակի, Սոթքի, Ազատի բնակիչներին, իսկ սա ցինիկաբար գառ ուտելու փող է առաջարկում ճամփի եզրին նստած ու համատարած գործազրկության պատճառով նարդի խաղացող մարդկանց:
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ