ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ականապատ դաշտերի վերացումը ոչ այլ ինչ է, քան՝ պետական դավաճանություն

Ականապատ դաշտերի վերացումը ոչ այլ ինչ է, քան՝  պետական դավաճանություն
22.04.2024 | 22:31

Առավել պարզ պատկերացնելու համար, թե ինչ է անում փաշինյանական խունտան Հայաստանի սահմանները թուլացնելու, մասնավորապես՝ Տավուշում եղած ականապատ դաշտերը վերացնելու առումով, օգտակար կլինի ծանոթանալ մի շարք այլ պետությունների փորձին։

Վերջին տարիներին ու տասնամյակներին շատ պետություններ սկսել են իրենց սահմանների երկայնքով բարձր պատնեշներ (պարիսպներ) կառուցել՝ հնարավորին չափ չեզոքացնելու համար սահմանի այն կողմից սպասվող թշնամական և անցանկալի ներթափանցումներն ու ահաբեկչությունը, վերահսկելու համար անօրինական ներգաղթը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։

Ահա իրենց սահմանների երկայնքով պարիսպ կառուցած և կառուցող պետությունների ոչ ամբողջական ցանկը:

-Ամերիկայի Միացյալ Նահանգները պատնեշներ է կառուցում Մեքսիկայի հետ իր հարավային երկար սահմանի երկայնքով։

-Ֆինլանդիան, Լեհաստանը և Մերձբալթյան երեք հանրապետությունները պատնեշներ են կառուցում ՌԴ-ի և Բելառուսի հետ իրենց պետական սահմանների երկայնքով։

-Իսրայելը վաղուց պաշտպանված պարիսպներ է կառուցել Եգիպտոսի, Գազայի հատվածի և Արևմտյան ափի պաղեստինյան պետական կազմավորումների հետ իր սահմանների երկայնքով։

-Հունգարիան, ի պատասխան 2015 թվականին եվրոպական միգրանտների ճգնաժամին, ցանկապատեր է կառուցել Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանների երկայնքով՝ երկիր մուտք գործող միգրանտների հոսքը վերահսկելու համար:

-Հնդկաստանը պատնեշներ է կառուցել իր մի քանի սահմանների երկայնքով, ներառյալ՝ Բանգլադեշի և Պակիստանի հետ:

-Սաուդյան Արաբիան պատնեշներ է կառուցել Իրաքի և Եմենի հետ իր սահմանների երկայնքով:

-Հունաստանը պատ է կառուցել Թուրքիայի հետ իր սահմանի տարբեր հատվածներում։

-Թուրքիան պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանի երկայնքով։

-Բուլղարիան պատնեշ է կառուցել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով։

-Մարոկոն իր սահմանների երկայնքով պատնեշներ է կառուցել Հյուսիսային Աֆրիկայի Սեուտա և Մելիլյա իսպանական անկլավների հետ։

Իրականում մեզ պետք է գերպաշտպանված «Հայկական պարիսպ» կառուցել հայասպան Ադրբեջանի հետ սահմանի ամբողջ երկայնքով:

Այս օրերին ՀՀ հյուսիս-արևելյան սահմանին եղած ականապատ դաշտերի վերացումը ոչ այլ ինչ է, քան՝ պետական դավաճանություն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ