ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ի՞նչ անել…

Ի՞նչ անել…
03.07.2023 | 20:50

Հաճախ են հարցնում՝ արդեն իսկ ընտրվել է «Խաղաղության պայմանագրի» տարբերակը, թեպետ՝ հեղինակներն էլ վստահ չեն դրա լիակատար հաջողության մեջ, հետևաբար, բացի քննադատությունից, դուք ի՞նչ եք առաջարկում։

Վստահ եմ, որ շատերն ունեն գործողությունների հստակ ու ամբողջական տեսլական, ինքս ստորև ներկայացնում եմ զուտ սուբյեկտիվ իմ դիրքորոշումների մի չնչին մասը.

- Անվտանգության խորհրդի նիստերը դարձնել ընդլայնված և այն դիտարկել ազգային համաձայնության այլընտրանքային կառույց:

- Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի բացահայտ փաստի հաշվառմամբ բացառել բոլոր տեսակի պայմանավորվածությունները, քանզի «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (52-րդ հոդված) և ազգային օրենսդրության համաձայն, այդպիսիք առոչինչ են, չեն կարող իրավական հետևանքներ ունենալ՝ բոլոր բացասական հետևանքներով հանդերձ։

Սա կստիպի նաև միջնորդ պետություններին սթափվել, մենք իրենց միակողմանի շահերի սպասարկուն չենք:

- Դադարեցնել Արցախի՝ դե յուրե Ադրբեջանի կազմում իբր լինելու հռետորաբանությունը այն պարզ պատճաներով, որ՝

ա) այդ փուլում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան, Արցախն արդեն հանրաքվեով անկախ է դարձել և

բ) դրան հակադիր դիրքորոշման պարագայում, այդ տարածքում հայկական զինուժի գտնվելը և ռազմական լայնածավալ գործողություններին մասնակցելը, մեղմ ասած՝ դառնում է խոցելի՝ միջազգային դատական ատյաններում:

- Անհապաղ չեղարկել վերջին շրջանում Իրանի, Չինաստանի և Իրաքի դեմ ուղղված միջազգային պայմանագրերն ու տարաբնույթ միջազգային նախաձեռնություններին միանալու որոշումները։

Մասնավորապես, Կրոնական ազատությունների դաշինքի, որին Հայաստանը միացավ 2020 թ, հունիսի 17-ին, հիմնադիր փաստաթղթի՝ այն հատկապես ուղղված է վերը նշված երեք երկրների դեմ։

Դե ֆակտո մենք այդ երկրներում խղճի ազատության որևէ խնդիր չունենք (Իրաքում, օրինակ՝ թեմակալին հատկացված է անվճար պետական պահպանություն և Հայ եկեղեցին ամբողջովին ազատված է հարկերից), մեր խնդիրները բոլորովին այլ երկրներում են, ինչը գաղտնիք չէ:

- Կյանքի կոչել Ազգ-բանակ գաղափարը, ոչ թե տարվել դրան նմանակող մասնակի լուծումներով:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 4243

Մեկնաբանություններ