ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մեր «էլիտաները» փակ համակարգեր էին դարձել

Մեր «էլիտաները» փակ համակարգեր էին դարձել
31.03.2023 | 20:56

Բոլոր նրանք, ովքեր իսկապես մտահոգ էին երկրի ապագայով, պետք է նպաստեին, թույլ տային, որ տեղի ունենար քաղաքական էլիտայի բնական սերնդափոխություն՝ առանց հեղափոխական միջամտության անհրաժեշտության։
Մեր «էլիտաները» փակ համակարգեր էին դարձել, որտեղ նոր արյուն չէր մտնում, ինչը նպաստեց, որ վերևների ու ներքևների միջև կապը կտրվի, առաջացրեց դեգրադացիա և անխուսափելի դարձրեց փլուզումը։
Այսօր Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու խմբերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի տեղի ունենա նոր և առողջ սերնդափոխություն։ Հիմա այն ավելի բարենպաստ է ուժեղ լիդերներ առաջ բերելու առումով, որովհետև երկրի համար ճգնաժամային վիճակում լիդերության բնական հավակնորդները հասկանում են, որ պետք է երեք հատկանիշ.
ա) կամք,
բ) վճռականություն,
գ) ոչ ստանդարտ լուծումներ։

Սա ժամանակակից բոլոր հայ մեծահարուստների ամենակարևոր և ամենաեկամտաբեր ներդրումն է լինելու Հայաստանի ապագայի հարցում, որտեղ նոր քաղաքական էլիտան պետք է իրեն զատի գործարար աշխարհից ու ընկղմվի պետական գործերի մեջ։ Ահա այն, ինչ այսօր պահանջվում է՝ նոր էլիտա, հանրային էյֆորիա, որի ազդեցությամբ ժողովուրդը պատրաստ կլինի գնալ կենաց-մահու կռվի։ Հանրային չափազանց մեծ էյֆորիա, որը հանրությանը կմղի կենարար աշխատանքի՝ առանց հետ նայելու։ Այս վիճակը չափազանց կարճ է տևելու, ուստի նոր էլիտան չափազանց քիչ ժամանակ է ունենալու այս կենարար զենքն օգտագործելու և երկրի համար անվտանգային միջավայր կառուցելու համար։
Նախկինում երբևէ իշխանության եղած որևէ մեկը չի կարող հավակնել այսպիսի ֆանտաստիկ հանրային աջակցության, ուստի նախկին իշխանությունները, երկրի մեծահարուստները, նաև այսօրվա իշխանությունները պետք է գտնեն ու բարձրացնեն այդ անհատին և նրա շուրջ ձևավորված խմբին, որը կկարողանա դարձյալ ոտքի հանել բարոյալքված հասարակությանը և առաջնորդել դեպի նոր մարտահրավերների հաղթահարում։
Խնդիրը, ինչքան էլ պարզ է թվում, բազմակի բարդ է, որովհետև այստեղ անհրաժեշտ է համոզել ոչ միայն հին էլիտաներին, այլև նոր էլիտաներին, որ բոլորի փրկությունը նոր էլիտայի ձևավորումը խրախուսելու մեջ է։
Այսպիսի աշխատանքը պահանջում է ֆանտաստիկ հայրենասիրություն՝ սեփական փառքի և վրեժի ձգտումը զոհաբերել հանուն ընդհանուրի փրկության։
Ցավոք, ո՛չ հները, և ո՛չ էլ նորերը ի վիճակի չեն ոչ միայն ռազմավարական երկարաժամկետ խաղերի, այլև թքած ունեն և՛ պետության, և՛ ազգի ապագայի վրա։ Դա ե՛ս չեմ ասում, դա յուրաքանչյուրի խոսքն ու գործն են ասում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3874

Մեկնաբանություններ