12.07.2014|
12:19
Փողոցում երկու շպարված կնանիք խոսում էին, թե այս տարի որտեղ պետք է անցկացնեն իրենց ամառային արձակուրդը, իսկ քիչ հեռու մի կին գետնի վրա իր փոքրիկներին գրկած փող էր մուրում՝ տուն չուներ: Շպարված կնանիքից մեկը ասաց, թե մի քանի օր հետո քաղաքում մարդ չի մնա, ու միայն յանը տարածներն են մնալու էս շոգ ու կրակին. Փաստորեն, ազգիս մեծամասնությունը յանը տարած է, ըստ շպարված կնկա, իսկ շպարված կնանիքն ու իրենց սալակալած տղամարդիկ սովորական մահկանացուներ չեն մեր նման: Տերդ մեռնի, արդարություն: