ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Տարընթերցումների մասին խոսք լինել չի կարող»

«Տարընթերցումների մասին խոսք լինել չի կարող»
16.06.2009 | 00:00

ՈՏՔԻ ՎՐԱ-ՁԵՌՔԻ ՀԵՏ
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ (ԱԺ նախագահ)
-Պարոն Աբրահամյան, կառավարության կողմից ԱԺ «հղված» հարկային փաթեթն ինչո՟ւ «հետողորմյա» արեցիք, քաղաքավարի ձևակերպած` 15 օրով ինչո՟ւ հետաձգեցիք քվեարկությունը:
-Հարկային փաթեթի հետ կապված, իրոք, քննարկման խնդիրներ կան: Կան որոշակի անհամաձայնություններ մի քանի դրույթներին առնչվող, որոնց մի մասի շուրջ կառավարության հետ արդեն եկել ենք համաձայնության, մի մասն էլ քննարկման փուլում է, ուստի գործադիրի հետ որոշեցինք ևս մեկ անգամ դրանք քննարկել, այդ իսկ պատճառով փաթեթի ընդունումը հետաձգեցինք մինչև հաջորդ քառօրյա:
-Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում`հաջորդ քառօրյան տեղի կունենա աշնանը` սեպտեմբերին, փաստորեն, «փաթեթը» «տուն» է գնացել մի երեք ամսով (եթե ոչ` ցկյանս): Ի՟նչ եք կարծում, փաթեթում քաղաքական ենթատեքստ, սեփականության վերաբաշխման, նոր «տնտեսական քարտեզի» գծագրման տենդենցներ չկա՟ն պատահաբար:
-Ո´չ: Նախ` կցանկանայի, որ չմոռանանք` կառավարությունն օրենսդիրում մեծամասնություն ունեցող հանրապետականի ձևավորած կառավարությունն է, և ամենամեծ ցանկության դեպքում իսկ հնարավոր չէ հակասություններ գտնել օրենսդիրի և գործադիրի միջև: Ինչ վերաբերում է փաստաթղթի քաղաքական լինելուն, ապա ցանկացած փաստաթուղթ ինքնին քաղաքական է, որովհետև այն քաղաքական թիմ է ներկայացնում: Նորից եմ ասում` քաղաքական ենթատեքստ փաստաթուղթը չունի, «քարտեզներ» այնտեղ նույնպես չկան: Ապացույցն էլ կառավարություն-օրենսդիր կոնսենսուսն էր` փաստաթղթի շուրջ:
-Բայց տարընթերցում կա, պարոն Աբրահամյան: «Իրավունքը de facto»-ում օրեր առաջ ՀՀԿ պատգամավորներն իրենց անհամաձայնությունն էին հայտնել փաթեթի առնչությամբ, ասել` ըստ ամենայնի դեմ կքվեարկեն:
-Դա ե՟րբ էր, այն ժամանակ, քանի դեռ կառավարության հետ քննարկումներ տեղի չէին ունեցել, չէ՟: Էնպես որ, տարընթերցումների մասին խոսք լինել չի կարող:
Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Դիտվել է՝ 2359

Մեկնաբանություններ