ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Եվ սրանք նույնիսկ պետություն էլ չեն

Եվ սրանք նույնիսկ պետություն էլ չեն
20.07.2024 | 17:18

Երեկ Եմենի հութիները Իսրայելի տարածքում դրոնով ԱՄՆ-ի դեսպանատան շրջակայքում գտնվող շինության են հարվածել:

Առաջին տպավորությամբ հեչ մի բան էլ չի եղել: Բայց այդպես չէ:

- Այս դրոնը հասել է Իսրայել՝ անցնելով շուրջ 2000 կմ ճանապարհ (Եմենից՝ Իսրայել):

- Այն կարողացել է շրջանցել տարածաշրջանի և հատկապես Իսրայելի օդային պաշտպանության համակարգերը:

- Դրոնը հավաքել են հութիները (Հայաստանում, չգիտես ինչու, սրանց հուսիթ են ասում): 2015-ից հակառակորդների դեմ հաջողությամբ դրոններ են կիրառում, այդ թվում՝ տարածաշրջանի զորեղ Սաուդյան Արաբիայի դեմ:

Եվ սրանք նույնիսկ պետություն էլ չեն, այլ Եմեն պետության մեջ իրենց խմբով քաղաքական միավոր են ստեղծել՝ գրավելով երկրի կեսը:

- Դրոնի տեխնոլոգիական մասն ամբողջովին պարսկական է:

- Պարսկաստանը տասնյակ տարիներ գտնվում է սանկցիաների տակ, և ի սկզբանե ենթադրվում էր, որ չի կարողանալու ոչ միայն ռազմական, այլ ընդհանրապես գիտություն զարգացնել:

Սա գրում եմ այն բոլոր լացկանների և կամ նիկոլականների համար, որ ասում են, թե պետք է ծնկենք, որովհետև հարևաններն ավելի ուժեղ են, ավելի շատ են, պետք է կատարենք դրանց բոլոր ցուցումները, քանի որ թույլ ենք:

Այս ամենը սուտ է և կեղծ, ինչի մասին քանի տարի է խոսում եմ: Միայն ցանկության դեպքում հնարավոր է գիտության ընձեռած ներկա հնարավորություններով մի քանի տարում ապահովել սեփական երկրի ու ժողովրդի անվտանգությունը, ինչը միտումնավոր չի արվում, իսկ թե ինչու՝ շատ ենք խոսել:

Շատ եմ ասել, մի հատ էլ կրկնեմ՝ իրական ուժը գիտելիքն է ընձեռում: Գիտելիքն է միակ աղբյուրը լույսի՝ զարգացման, անվտանգության, ապահովության, բարիք ստեղծելու:

Հայեր, ուշադիր նայեք, թե ում եք երկրի իշխանությունը վստահել և ումով եք ուզում փոխել, այդ ժամանակ կիմանաք ձեր ներկան և սպասվելիք ապագան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 9267

Մեկնաբանություններ