Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Էրդողան. Կիպրոսի վեճը լուծելու միակ ճանապարհը երկու պետություն ձևավորելն է

Էրդողան. Կիպրոսի վեճը լուծելու միակ ճանապարհը երկու պետություն ձևավորելն է
12.02.2021 | 20:51

Կիպրոսի շուրջ տասնամյակների վեճը լուծելու բանակցություններին, որտեղ նախորդ ձախողված առաջարկները չպետք է օրակարգում լինեն, Թուրքիան կմիանա միայն երկիշխանություն ստեղծելու առաջարկի դեպքում, հայտնում է Ahval-ը:

Երկուշաբթի Հունաստանի և Կիպրոսի ղեկավարներն ասել են, որ իրենք միայն կողմ են խաղաղ համաձայնությանը, որը հիմնված կլինի ՄԱԿ-ի բանաձևերի վրա` մերժելով Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի կողմից աջակցություն ստացող երկու պետությունների ստեղծման գաղափարը: ՄԱԿ-ի հովանու ներքո կայանալիք բանակցությունները ծրագրվում են հաջորդ ամիս: ՄԱԿ-ը պատրաստվում է հրավիրել Կիպրոսի երկու համայնքների ներկայացուցոիչներին և երեք երաշխավոր պետությունների` Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարներին` քննարկելու, թե ինչպես առաջ շարժվել մի հարցում, որն Անկարայի և Աթենքի միջև լարվածության պատճառ է և Միջերկրական ծովի արևելքում բարդացրել է էներգետիկ նախագծերի իրագործումըլ:ՄԱԿ-ի բանաձևերը պահանջում են Կիպրոսի վերամիավորում: Կղզու մասնատումը տեղի է ունեցել 1974 -ին թուրքական ներխուժման հետևանքով:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի ասել է, որ Կիպրոսի վեճը լուծելու միակ ճանապարհը՝ երկու պետություն ձևավորելն է, այլ ոչ թե Աթենքի և ՄԱԿ-ի նախընտրած դաշնությունը: Կղզու միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և ԵՄ անդամ կիպրոսցի հույները, հրաժարվում են քննարկել այս բանաձևը, քանի որ դա ենթադրում է Կիպրոսի թուրքական պետության ճանաչում:

Դիտվել է՝ 3372

Մեկնաբանություններ