Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թուրքիա. ԱՄՆ-ը հրաժարվում է բանակցել մեզ հետ, բայց մենք չենք հրաժարվի C-400-ից

Թուրքիա. ԱՄՆ-ը հրաժարվում է բանակցել մեզ հետ, բայց մենք չենք հրաժարվի C-400-ից
12.02.2021 | 15:54

Թուրքիան հասկացրել է, որ չի հրաժարվի Ռուսաստանից գնած С-400 զենիթահրթիռային համակարգերից՝ չնայած Վաշինգտոնից ամերիկյան պատժամիջոցներին և ահավոր նախազգուշացումներին: Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը հայտարարել է, որ Անկարան ձգտելու է երկխոսության միջոցով լուծել ԱՄՆ-ի հետ խնդիրները, հայտնում է Reuters-ը:


«ԱՄՆ-ն մինչ այժմ հայտարարել է, որ որևէ բանակցություն չի վարելու այս հարցի շուրջ: Թուրքիան չի հրաժարվի ռուսական С-400-ից», - ընդգծել է նա:
«Երբ մենք ճիշտ կարդանք ռազմավարական պատկերը, կարծում ենք, որ կկարողանանք առաջընթաց արձանագրել: Լուծումներ առաջարկելով՝ մենք կբանակցենք», - հավելել է Քալինը:

Դիտվել է՝ 4281

Մեկնաբանություններ