ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Փաշինյանի հերթական սուտը

Փաշինյանի հերթական սուտը
11.02.2021 | 16:21

yerkir.am. Համացանցում տարածվել է ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին կնքված համատեղ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ եռակողմ հուշագիրը՝ իր համապատասխան դրույթներով, որով սահմանվում են Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգ օգտագործման պայմանները։

Նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի համար կապիտուլյացիոն փաստաթղթի 9-րդ հոդվածը սահմանում է. 9. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։


2020 թ. դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում հայտարարել էր, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ տեղ չգտած բազմաթիվ գործողություններ (օրինակ՝ Զանգելանի և Կուբաթլուի հանձնումը, որը նախատեսված չէր նոյեմբերի 9-ի համաձայնությամբ) իրականացվում են բանավոր պայմանավորվածությամբ, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դրանից երկու օր անց բացեիբաց հայտարարեց, թե, բացի հայտնի փաստաթղթից, որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։


Երեկ համացանցում տարածված փաստաթուղթը եկավ ապացուցելու հակառակը, որ, բացի հայտնի կապիտուլյացիոն փաստաթղթից, առնվազն մեկ փաստաթուղթ ևս կա։ Հաշվի առնելով ներկայիս իշխանության ապազգային գործելաոճը՝ վստահաբար կարող ենք նշել, որ կան փաստաթղթեր նաև Սյունիքի գյուղերի և կարևոր ռազմավարական դիրքերի, ինչպես նաև Մեղրիի միջանցքի մասին։


Ներքոդրյալ փաստաթղթի առաջին հոդվածում նշվում է, որ «հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին դուրս է հանում իր զինված կազմավորումները Ադրբեջանի Զանգելան և Կուբաթլու շրջաններից»։ Այսպիսով՝ Փաշինյանի՝ դեկտեմբերի 27-ին արած հայտարարությունը դարձյալ նրա հերթական ստերից էր, քանի որ փաստացի հայկական այդ երկու շրջանները Ադրբեջանին հանձնվել են այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված էր, որ կողմերը պետք է դադարեցնեն գործողությունները և կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, իսկ այդ ժամանակ թշնամին չէր գրավել Կովսական և Քաշունիք շրջանները՝ ամբողջությամբ։


Երկրորդ հոդվածը սահմանում է, որ Գորիս–Դավիթ Բեկ-Կապան-Ճակատեն ավտոճանապարհի անվտանգությունն ապահովում են ՀՀ-ն և ԱՀ-ն՝ համապատասխանաբար այն տարածքներում, որոնք նրանց տիրապետության տակ են։ Երրորդ հոդվածի համաձայն՝ երկու կողմերը երաշխավորում են մարդկանց, տրանսպորտի, բեռների անվտանգությունն այդ ճանապարհներին, երաշխավորում այլ զինված կազմավորումների բացակայությունը, խաղաղ բնակչության անվտանգությունը…


4-րդ հոդվածով՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմինները ապահովում են ճանապարհներին անվտանգ շարժը և հետևում, որպեսզի կողմերը կատարեն ձեռք բերված պայմանավորվածությունները։
5-րդ հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը ապահովում է հայկական բնակչության և բեռների տեղաշարժը Գորիս–Դավիթ Բեկ ճանապարհով և իրացնում այդ ճանապարհահատվածից օգտվելու՝ իր իրավունքը։
Վերջին հոդվածում էլ ասվում է, որ այս հուշագիրը 5 տարով է՝ ևս 5 տարով երկարաձգելու հնարավորությամբ, եթե կողմերից մեկը ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ չի հայտնում այս դրույթը չերկարաձգելու մտադրության մասին։


Վրդովմունք է առաջացնում նաև այս հուշագրի վերջին նախադասությունը․ որպես լրացում՝ նշվում է, որ հայկական կողմը Կաֆան անվանումը փոխարինել է Կապան անվանումով։ Այս փաստաթղթում ամենուրեք օգտագործվում է ոչ թե հայկական Կապան անունը, այլ՝ Կաֆան։
Այսպիսով՝ Փաշինյանի ձեռամբ ՀՀ–ն Իրանին կապող գլխավոր և ռազմավարական առումով կարևորագույն ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական տիրապետության տակ՝ Սյունիքը կանգնեցնելով անվտանգային լրջագույն խնդրի առջև։

Դիտվել է՝ 4093

Մեկնաբանություններ