Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը «կարևոր ուղերձ» է հղել Պուտինին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը «կարևոր ուղերձ» է հղել Պուտինին
08.02.2021 | 20:40

Իրանի մեջլիսի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որ այցով գտնվում է Մոսկվայում, փետրվարի 8-ին փոխանցել ԻԻՀ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սայիդ Ալի Խամենեիի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված ուղերձը, հայտնում է EurAsia Daily-ն:

Ղալիբաֆը Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում փոխանցել է Խամենեիի «կարևոր ուղերձը» նախագահ Պուտինին: Ղալիբաֆի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Մոսկվա էր ժամանել անցյալ կիրակի երեկոյան ՝ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու նպատակով: Ակնկալվում է, որ բացի Վոլոդինի հետ հանդիպումից, Ղալիբաֆը բանակցություններ կվարի նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
«ԻԻՀ-ՌԴ հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ ռազմավարական մոտեցման վրա, և, համապատասխանաբար, երկու երկրների խորհրդարանները կբանակցեն և կհամագործակցեն երկկողմ կապերը խորացնելու համար», - ասել է Ղալիբաֆը՝ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանելուն պես:

Նա անդրադարձել է Իրանի և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հարցին՝ ասելով, որ Թեհրանն ու Մոսկվան, սահմանափակող միջոցների ազդեցությունը նվազեցնելու նպատակով, համագործակցում են տարբեր տնտեսական ոլորտներում:

Դիտվել է՝ 3050

Մեկնաբանություններ