ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Մևլութ Չավուշօղլու. Ծրագրում ենք 3+3 ձևաչափով համագործակցություն

Մևլութ Չավուշօղլու. Ծրագրում ենք 3+3 ձևաչափով համագործակցություն
29.01.2021 | 20:36

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ՝ հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում:


«Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Մենք նախատեսում ենք այս ճանապարհին համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», - ասել է Չավուշօղլուն: Նա նշել է, որ «Հարավային Կովկասում կայունացման պարզ ցանկությունը բավարար չէ», և «համագործակցության ընդլայնման միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»:

«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Հետևաբար, մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,-ավելացրել է Չավուշօղլուն: Նա հիշեցրել է, որ Զարիֆը Թուրքիա ժամանելուց առաջ այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, որտեղ, քննարկել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները: Երկու նախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները:

Դիտվել է՝ 4058

Մեկնաբանություններ