Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Լավատեսներ - հոռետեսներ՝ 1:1

Լավատեսներ - հոռետեսներ՝ 1:1
29.06.2012 | 13:29

«Լևադա» հետազոտական կենտրոնի հունիսի առաջին երկու շաբաթներին 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ պետական կառավարման ողջ համակարգը աստիճանաբար հեղինակազրկվում է` կորցնելով երբեմնի բարձր վարկանիշը: 2009-ի նոյեմբերին նախագահի ինստիտուտին վստահում էր 66 տոկոսը, այժմ` 49, կառավարության ղեկավարի վարկանիշը 70 տոկոս էր, այժմ` 42:
Վլադիմիր Պուտինի քաղաքականությանն անվերապահ աջակցում է 15 տոկոսը, 2010-ի ամռանը 22 տոկոսն էր: 28 տոկոսն ուրախ է, որ Պուտինը վերստին նախագահում է, 27 տոկոսն անտարբեր է, 24 տոկոսը նոր հույսեր է ապրում: Սկզբունքային ընդդիմադիրները «Լևադայի» հարցումներով հանրության 1/5 մասն են: Հարցվածների 21 տոկոսը բացասաբար է վերաբերվում Պուտինի Կրեմլ վերադարձին: Ըստ սոցիոլոգների` հանրային կարծիքը երկու գրեթե հավասար մասի է բաժանված` 44 տոկոսը լավատեսորեն է նայում ապագային, 40 տոկոսը` հոռետեսորեն:

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ