Կխնկե՛ն
06.04.2012 | 00:00
Ամենքը, դրոշ տնկած,
Կանչում են` մենք ձեզ կփրկենք։
Մեկմեկու հետև ընկած`
Խնդրում են` ձեր դեմ կծնկենք,
Միայն թե վստահե՛ք մեզ,
Մե՜զ ընտրեք, և ձեզ կխնկենք։
Կխնկե՛ն... երբ մենք շա՜ն պես
Մեր մահկանացո՜ւն կկնքենք։
Անահիտ ԹԱՐՅԱՆ
Մեկնաբանություններ